Սիրելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, սիրով շնորհավորում եմ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք, հաջողություններ և իհարկե՝ կանացի անսահման երջանկություն:
Հայ կինն իրավամբ եղել և մնում է մեր ընտանիքների հենասյունը, որն իր համբերատարությամբ, հեզությամբ, հոգու ջերմությամբ և հատկապես սիրով պահել պահպանել է մեր օջախների կայանությունը և համերաշխությունը: Եվ եթե մենք՝ ձեր ամուսինները, որդիներն ու երբայրներն ամեն օր ձեզ չեք ասում մեր սիրո մասին, ապա վստահեցնում եմ, որ դա սոսկ հայ տղամարդու զուսպ հոգատարության դրսևորում է:
Սիրելի կանայք, կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ ձեր կողքին լինեն ձեզ իսկապես սիրող և գնահատող տղամարդիկ, որ դուք անընդհատ զգաք նրանց վսհատելի և հոգատար ներկայությունը:
Սեր և համերաշխություն մեր բոլորի ընտանիքներին:
Գաբրիել Ղազարյան