ԵՄ անդամ 28 երկրների առաջնորդները այսօր Թուրքիայի վարչապետի հետ քննարկել են համատեղ գործողություններով միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու մասին: Եվրոպական միությունը «3 բոնուս քարտ» է պատրաստել Թուրքիայի համար,որին միանում է նաև Բրյուսելում ընդունված որոշումը, այն է ' հաղթահարել միգրացիոն ճգնաժամի սուր շրջանը: Սպասվում է,որ ԵՄ երկրների առաջնորդները կխնդրեն Թուրքիայի ղեկավարությանը երկու բան '1. Թուրքիայում ընդունել բոլոր այն փախստականներին,որոնք ցանկանում են անցնել ԵՄ երկրներ և 2. ընդունել նաևայն փախստականներին,որոնց ԵՄ երկրները մերժել են ապաստան տրամադրել:

 

 

Փոխարենը, ԵՄ-ն պատրաստ է առնվազն 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային փախստականներին վերաբնակեցնելու համար, մինչև աշնանը կվերացվի մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիների համար,ինչպես նաև Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին:
Ըստ Եվրոպական երկրների արտաքին սահմանների վերահսկողության գործակալության տվյալների' այս տարվա հունվար ամսվա հաշվարկներով Թուրքիայից ԵՄ երկրներ են անցել ավելի քան 68000 փախստական,որը 38 անգամ ավելի է,քան անցյալ տարվա հունվարի տվյալներով:

 

 

Անի Ասլանյան