Ինչպես հաղորդում է "Грузия Online"-ը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները "Միացյալ Ազգային շարժում" կուսակցությունից,ցույց են արել Թբիլիսիում ՌԴ-ի նախկին դեսպանատան առաջ՝ընդդեմ ռուսաստանյան "Գազպրոմ"-ի և Վրաստանի իշխանությունների միջև շարունակվող բանակցությունների...Վրաստանը թուրք-ադրբեջանական լծի տակ դրած Վրսատանի նախկին նախագահը վերջին ճիգերն է գործադրում՝խափանելու ՌԴ-ի և Վրաստանի միջև դեռ շարունակվող "գազային" բանակցությունները...Մ.Սաակաշվիլիի կողմանկիցները ցույցին մասնակցել են՝" Ո՛չ Գազպրոմին" կարգախոսների ներքո...Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի գործող նահանգապետ Մ.Սաակաշվիլին և նրա կողմանկիցները բավական երկար ժամանակ է բողոքում են Վրաստանի և Ռուսաստանի ( վերջինս "օկուպացրել է Վրաստանի 20% տարածքները") միջև ընդհացող բանակցությունների կապակցությամբ..."Հայրենասեր" Սաակաշվիլին գործող իշխանություններին մեղադրում է բարբարոս և թշնամի ռուսների հետ մեկ սեղանի շուրջ նստելու համար..."Խիզախ" Սաակաշվիլին գտնում է,որ Մոսկվայի հետ միակ թեման,որի շուրջ պետք է բանակցել՝Աբխազիայի և Հարավային Օսիայի դեօկուպացման շուրջ բանակցություններն են...
Սակայն այս վախկոտը,ով 2008 թ-ի օգոստոսին,վրաց-ռուսական կարճատև պատերազմի օրերին Գորիի ռմբակոծման ժամանակ այնպես էր փախչում,որ թիկմազորը չէր հասցնում նրա հետևից վազել,մոռանում է,թե այդ պատերազմից ընդամենը չորս ամիս հետո Մոսկվային ինչեր "նվիրեց"...2008 թ-ի դեկտեմբերին Վրաստանի էներգետիկայի նախարարության և ռուսաստանյան ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի միջև կնքվեց համաձայնագիր,Հարավային Կովկասի ամենահզոր՝Ինգուրի ՀԷԿ-ի համատեղ օգտագործման վերաբերյալ...Փողկապակեր Սաակաշվիլին,ով այսօր ասլան է խաղում,2011 թ-ի ապրիլի 1-ին "օկուպանտ" Մոսկվային,իսկ ավելի կոնկրետ՝նույն ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ին վաճառեց Վրաստանի խոշորագույն Խռամ ՀԷԿ-1, Խռամ ՀԷԿ-2-ը և "Մտկվարի էներգետիկ" ՋԷԿ-ը...Ըստ այդ պայմանագրի Մոսկվայի վերահսկողության տակ էին նաև մնում հանրապետության մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի միակ մատակարար' "Թելասի"-ի բաժնետոմսերի 75%-ը,որի ղեկավարն է ՌԴ քաղաքացի Դմիտրի Վոլկովը...IDFI-ի տվյալներով Խռամ ՀԷԿ-1 և Խռամ ՀԷԿ- 2-ից ստացած գումարներով Մ.Սաակաշվիլին Քութաիսիում կառուցել է Վրաստանի խորհրդարանի նոր շենքը...Ու այս ամենից հետո Սաակաշվիլին հանդգնում է Վրաստանի ներկայիս իշխանություններին մեղադրել Թբիլիսիի "թշնամի"՝Մոսկվայի հետ գազի շուրջ բանակցելու համա՞ր...
Եթե 2011թ-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին շատ ՆՈՐՄԱԼ էր համարում Մոսկվայի և Թբիլիսիի միջև ընթացող "էներգետիկ" բանակցությունները և դրանց արդյունքները,ապա ինչու՞ է Սաակաշվիլին,ով 2011թ-ին Վրաստաի նախագահն էր, հիմա նույն Մոսկվայի և Թբիլիսիի միջև "գազային" բանակցությունները համարում ԱՆՆՈՐՄԱԼ...Պատասխանը շատ պարզ է.Վրաստանի նախկին նախագահը կատարում է Բաքվից իջեցված պատվերը..."Գազպրոմի" և Թբիլիսիի բանակցություններից ամենաշատը դժգոհ են Բաքվում,ում է պատկանում Վրաստանի գազի մատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող
SOCAR Georgia-ի բաժնետոմսերի 51%-ը...Սաակաշվիլին էլ համարվում է Բաքվի և Անկարայի խամաճիկը,ով իր կառավարման տարիներին Վրաստանը դարձրեց թուրք-ազերիական տանդեմի գաղութ...Սաակաշվիլին և իր կողմանկիցները սպասարկում են Իլհամ Ալիևի շահերը Վրաստանում,որոնք կարող են շատ դեպքերում չհամընկնել Թբիլիսիի շահերի հետ...
Հ.Գ.Թբիլիում տեղի ունեցած "հակագազպրոմական" այս ցույցի Բաքվից պատվիրված լինելու ևս մեկ ապացույց...Այն դեպքում,երբ վրացական ԶԼՄ-ները հաղորդում են,որ ցույցի մասնակիցները պարզել են ՝"Ո՛չ Գազպրոմին" կարգախոսներ,ազերիական ԶԼՄ-ներից շատերը գրում են,որ ցուցարարները վանկարկել են՝՝"Ո՛չ Գազպրոմ-ին...Այո՝SOCAR-ին"...Ալիևյան ԶԼՄ-ները բացահայտում են,թե իրենց վրաստանյան կամակատարները ում պատվերն են կատարում...
Գագիկ Համբարյան