Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում շարունակվում է մարտի 1-ից 14-րդ նագամ կազմակերպված շախմատի հեղիանակվոր փառատոններից մեկը՝ «Աերոֆլոտ Օփենն» , որի 3 խմբերի մրցաշարերին ընդհանուր առմամբ 254 շախմատիստ է , այդ թվում 90 գրոսմայստեր: Այս ստուգատեսի 3 խմբերի մրցաշարերում հանդես են գալսի նաև ՀՀ 16 պատվիրակներ:


Գլխավոր ՝Aխմբի մրցաշարում վստահ էին մեկնարկել փորձառու գրոսմայստեր Տիգրան Լ.Պետրոսյանն ու 15-ամյա միջազգային վարպետ Հայկ Մ.Մարտիրոսյանը: Սակայն 3-5-րդ տուրերում նրանք 2-ական պարտություն կրեցին ու զիջեցին իրենց զբաղեցրած դիրքերը:


Հակառակ նրանց անհաջող մեկնարկած 2011թ ՀՀ չեմպիոն ,24-ամյա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն այդ 3 տուրերում շատ հաջող խաղաց ու հաղթանակներ տանեց գրոսմսյտերներ ՝ արգենտինացիԱլան Պիչոտի և ռուսաստանցի Միխայիլ Անտիպովի նկատմամբ ու կիսեց միավորը ռուս գրոսմայստեր Գրիգորի Օպարինի հետ :Ռոբերտն այժմ 5տուրից հետո վաստակած 3,5 միավորով 2-16-րդ տեղերը բաժանողների խմբում է: Նա միանձնյա առաջատար ռուսաստանցի 38-ամյա գրոսմայստեր Եվգենի Նայերին զիջում է միայն կես միավորով: Պետրոսյանն իր ակտիվում գրանցած 2,5 միավորով ընթանում է 51-րդ, իսկ Մարտիրոսյանն էլ 2 միավորով ՝ 67-րդ հորիզնոկանում:
Այսօր տեղի ունենալիք 6-րդ տուրում Հովհաննիսիյանը սև խաղաքարերով մրցելու է ռուսաստանցի բավական ճանաչված գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի , Պետրոսյանը՝ 16-ամյա հոլանդացի գրոսմայստեր Վան Ֆորեստ Յորդենի, իսկ Մարտիրոսյանն էլ ՝ 22-ամյա իրանցի միջազգային վարպետ Ամիրռեզա Փուրռամեզանալիի հետ:


B խմբի մրցաշարում 4,5-ական միավորով առաջատարները իսպանացի 22-ամյա գրոսմայստեր Անխել Լոպես Արիբասն ու 29-ամյա միջազգային վարպետ ավստրիացի Անդրեաս Դիերմայերն են:Երևանցի 18-ամյա միջազգային վարպետ Տիգրան Կ.Հարությունյանն ,ով առայժմ առանց պարտոթյան է ընթանում, վաստակած 4միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:Նա այսօր՝6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ուժերն է չափելու ավստրիացի Դիերմայեր հետ:
Առաջատարներին հետապնդողների խմբում են նաև 3,5-ական միավոր վաստակած ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ու ռուսաստանցիներ ՝ գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանն և 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը:


C խմբի մրցաշարում 4,5 միավորով միանձնյա առաջատարը 22-ամյա հնդկաստանցի միջազգային վարպետ Սամիր Կախմալն է : Ռուսաստանցի հայազգի շախմատիստ, 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բորիս Օֆիցերյանն 4 միավորով 64շախմատիստների պայքարում ընթանում է 2-րդ , իսկ ՀՀ պատվիրակ 13-ամյա Արթուր Դավթյանը 3,5 միավորով՝11-րդ տեղում:


Փառատոնի հաղթողները հայտնի կդառնան 9-րդ տուրի ավարտից հետո՝ մարտի 9-ին: Իսկ հաջորդ օրը ՝ մարտի 10-ին փառատոնի ծրագրով կանցկացվի 20 հազար եվրո մրցանակային հիմնադրամով կայծակնային մրցաշար:


Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը