ՉԺՀ բնակչության թվաքանակը մինչև 2020թ. կհասնի 1.42 միլիարդի: Նման կանխատեսում է պարունակում Չինաստանի սոցիալ տնտեսական զարգացման 13-րդ հնգամյա (2016-2020թթ) ծրագրի նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ներկայացուցիչների Համաչինական ժողովի հաստատմանը:

 


«Չինաստանը բարեփոխելու է ծնելիության պլանավորման համակարգը ու իրականացնելու է մեկ ընտանիքում երկու երեխաների ռազմավարությունը: Դա թույլ կտա վերացնել գենդերային անհավասարակշռությունը ու բնակչության ծերացման խնդիրը: Կանխատեսվում է, որ մինչև 2020 թ. Չինաստանի բնակչությունը 1.42 միլիարդի կհասնի»:
2015թ. ըստ պաշտոնական տվյալների, ՉԺՀ-ում 1.37 մլրդ մարդ էր ապրում:

 

 

Անի Ասլանյան