Հասարակության տարբեր շերտերում բազմիցս քննարկումների առիթ է հանդիսացել ներկրում-արտահանում հարաբերակցությունը, քանի որ ներկրման բարձր ցուցանիշների դեպքում մեծանում է տվյալ պետության կախվածությունը արտաքին շուկաներից:

 


Օրերս ԱՎԾ հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշները հունվար ամսվա համար, որոնցից կարելի է փաստել, որ հիշյալ ժամանակահատվածում արտահանման ցուցանիշները դրական ազդակներ են ցուցաբերում: Մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն աճել է 5,6 տոկոսով' կազմելով 89 մլն դոլար, իսկ ահա ներմուծումը նվազել 22,2 տոկոսով և կազմել 153 մլն դոլար:

 


Կարելի է փաստել նաև, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ ծրագրերով, ընդհուպ կոնկրետ ընկերություններին աջակցելով, փորձում է հնարավորինն անել արտահանման ավելացման համար և հունվար ամսվա ցուցանիշը իր մեջ ներառում են նաև այդ ջանքերի ազդեցությունը:

 

Նարեկ Սարգսյան