Սիրողական բռնցքամարտի միջազգային ըներակցությունը՝ AIBA –ն սկզբունքային և հեղափոխական որոշում է ընդունել , որով փոխելու է պրոֆեսիոնալ (անհեստավարժ) բռնցքամարտիկների օլիմպիական խաղերին մասնակցությանն արգելող կանոնը:

 


< Ռիոյի օլիմպիական խաղերում կլինեն պրոֆեսիանալ բռնցքամարտիկներ:Ես չգիտեմ դեռ ինչ քանակի, սակայն կլինեն : Մենք պիտի փոխենք ԱԻԲԱ-ի կանոնակարգը, և դա կանենք հունիսին նախատեսված ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովում: ԱԻԲԱ-ի կանոնակարգ ներկա կա պահին միակն է ինչ խոչընդոտում է պրոֆեսիոնալ բռմցքամարտիկների մասնակցությունը օլիմպիական խաղերին: Բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված հավանաբար միակ մարզաձևն է, որի օլիմպիական մրցաշարին պրոֆեսիոնալները չեն մասնակցում> ,- ԱԻԲԱ-ի նախագահ Չին Կուո Վուի խոսքերն է մեջբերել <Ռոյթեր> լրատվական գործակալությունը:

 


ԱԻԲԱ-ի ղեկավարը նշել ,որ ԱԻԲԱ-ի կանոնակարգի այդ փոփոխությունից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կարող են օլիմպիական ուղեգրի համար պայքարել արդեն հունիսի 14-26-ը Բաքվում նախատեսված օլիմպիական վարկանիշային վերջին՝ եզրափակիչ մրցաշարում:
Միաժամանակ հայտնի է դարձավ ,որ ԱԻԲԱ-ն ևս մեկ շատ կարևոր որոշում է ընդունել ,համաձայն, որի 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի ամառային 31-րդ խաղերում բռնցքամարտիկներ հանդես կգան առանց պաշտպանիչ դիմային սաղավարտների: Դրանք սկսվել են կիրառվել 1984թ-ի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերից հետո ,ու 2013թ սկսած հանվել է այդ պայմանը: ՄՕԿ-ի գործկոմը չխոչընդոտեց ԱԻԲԱ-ի այդ առաջարկին, որով ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր միջազգային մրցաշարերում , ներառյալ նաև օլիմպիական խաղերը,այսուհետ արգելում է բռնցքամարտիկներին պաշպանիչ սաղավարտների կրումը:
<Մենք ուրախ ենք, որ ՄՕԿ-ը բավարարել է մեր առաջարկը: Այս որոշմանը բռնցքամարտի սիրահարները երկար ժամանակ է ինչ սպասում էին: Մեր հաշվարկները և հետազոտությունները ցույց են տվել, որ սաղավարտներից ազատվելը բռնցքամարտի համար միայն օգտակար է», - ընդգծել է AIBA-ի նախագահ Չին Կուո Վուն:

 


Տղամարդկանց սիրողական բռնցքամարտում սաղավարտների կրելը դադարեցվել է 2013 թվականից: AIBA-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առանց պաշտպանիչ սաղավարտների մենամարտելն առավել անվնաս է: Անհամեմատ քչացել են մարզիկների ուղեղի ցնցումներ ստանալու և վնասվածքների քանակը:


Արամ Ուգուջյան