Սա ահավոր բան ա: Ռուսաստանը իրոք կամաց-կամաց դառնում ա Հյուսիսային Կորեա: Առանց այդ էլ արդեն «Աստված չկա» արտահայտությամ համար մարդկանց 2 տարի նստացնում են հավատացյալների զգացումները վիրավորելու հոդվածով, հիմա էլ սա: Եթե մի քանի խոսքով, ապա այժմ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ցենզի է ենթարկելու արտասահմանյան ֆիլմերը և իր հայացեղությամբ թույլատրի կամ արգելի որոշ ֆիլմեր իսկ ինչն էլ ավելի սոսկալի է՝ այսուհետ իրանք են որոշելու թե որ ֆիլմը երբ պետք է դուրս գա Ռուսաստանում: 2016-ը Ռուսական կինոյի տարի է են ընդունել ու հիմա եթե ինչ-որ ռուսական մեծ ֆիլմ դուրս գա՝ չեն թողնելու արտասահմանյան ուժեղ ֆիլմեր ցուցադրել նույն ժամանակահատվածում, որ հանդիսատես չփախցնի... Ֆիլմերը դուրս կգան ավելի ուշ՝ երբ հատուկ խորհուրդը գտնի որ իսկը ժամանակն է՝ անկախ համաշխարհային պրեմիերայից... Ուր ա սենց գնում էս երկիրը ես չեմ հասկանում... Տխուր ա
Կից նյութն՝ այստեղ:
Վազգեն Սաղաթելյան