Քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, էս նկարը շատ հետաքրքիր է դառնում: Ձախից/շատերը/ ՌԴ՝ Բաքու մեկնած պատվիրակություն է՝ փոխվարչապետ Ռոգոզինի գլխավորությամբ: Աջից/քչերը/ Ադրբեջանի պատվիրակությունն է, ով ՙընդլայնված կազմով՚ ընդունել է ռուսներին:
Ադրբեջանցիների ընդլայնված կազմի երկու հոգի լինելը նշանակում է ոչ թե այն, որ Ադրբեջանում իշխանավոր չկա, կամ ռուսերեն հասկացող-խոսացող չկա, այլ այն, որ Բաքուն ցույց է տալիս, թե ինքը ոչ ռուսներից է վախենում, ոչ ռուսական զենքից, ոչ էլ ռուսական զենքի փողը չտալուց: Իրականում վախենում է, ուղղակի ցույց է տալիս, թե չի վախենում:
Բայց մյուս կողմից, ռուսներն էս ինչի՞ են այսքան շատ մեկնել. ոչ թե որովհետեւ Բաքուն են սիրում, կամ շուտվանից Բաքվում չեն եղել, այլ, քանի որ էսքան մարդ փողի է սպասում:
Հովիկ Աֆյան