ՀՈՒՆԱՀՌՈՄԵԿԱՆ ՈՃԻ ՀԱՅԱԶԳԻ 9 ԸՄԲԻՇ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ 160 ԸՄԲԻՇ ՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան երեկ ՝ մարտի 3-ին հրապարակել է հունահռեմեական ոճի ըմբշամարտի աշխարհի լավրգույն ըմբիշների դասրկարգման նոր ցուցակը:
8 քաշային կարգերից յուրաքանչյուրում ներկայացված են 20 –ական ուժեղագույնները: Աշխարհի 160 լավագույն ըմբիշների շարքում այս ամիս տեղ են գտել հայազգի 9 ըմբիշներ:

 


Ընդ որում նրանից Ֆրանսիան ներկայացնող 66կգ քաշային Արտակ Մարգարյանն ու Բրազիլիայի պատվիրակ գերծանր՝130կգ քաշային Էդուարդ Սողոմանյանը, վերջին շրջանում մի շարք միջազգային մրցաշարերում իրենց գերազանց դրսևորելու և մրցնակակիրներ դառալու շնորհիվ այս ցուցակում հայտնվել են առաջին անգամ:
ՀՀ հունահռոմեական ըմբիշներից 98կգ քաշային կարգում իր առաջատարի դիրքերը պահպանել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ,Եվրոպայի եռակի չեմպիոն, գյումերցի անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը,ով արդեն երկար ժամանակ է 1-ին հորիզոնականը ոչ մեկին չի զիջում , և վերստին հավասատում է ,որ իրոք այդ քաշային կարգում ներկայումս աշխարհում իրեն հավասարը չունի:
66կգ քաշային կարգում 2016թ օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճած , 2015թ Բաքվում եվրոպական մարզական 1-ին խաղերի արծաթե մեդալակիր դարձած մրցաշրջան -2015-ի մեր հերոսներից մեկը՝ Միհրան Հարությունյանը նախորդ ամսվա համեմատ 1 տեղով առաջադիմել է ,ու 5 –րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

 


Ցուցակում ընդգրված մյուս հայազգի ըմբիշները պահպանել են նախորդ ամիս զբաղեցրած իրենց դիրքերը:
Ահա թե աշխարհի 160 ուժեղագույն ըմբիշների դասակարգման նոր ցուցակում ինչպիսի հորիզոնականներ են զբաղեցնում այնտեղ ընդգրկված հայազգի հունահռոմեական ոճի ըմբիշերը՝
59կգ՝
8.Ստեփան Մարյանյան , Ռուսաստան, Իվան Պոդդուբնու մրցաշրաում 3-րդ տեղ ,
66կգ՝
4.Միհրան Հարությունյան, Հայաստան, Սոֆիայի Նիկոլ Պետրովի մրցաշարի հաղթող,
19.Արտակ Մարգարյան, Ֆրանսիա, Հունգարիայի <Մեծ մրցանակի> խաղարկությունում 3-րդ տեղ,
71կգ՝
2.Արմեն Վարդանյան, Ուկրաինա, աշխարհի փոխչեմպիոն ,
75կգ՝
9.Արսեն Ջուլֆալակյան, Հայաստան, Ստամբուլի Վեհբի Էմրիի մրցաշարի հաղթող ,
13.Կարապետ Չալյան, Հայաստան , Սոֆիայի Նիկոլ Պետրովի մրցաշարի հաղթող,
80կգ՝
17.Ռաֆիկ Մանուկյան, Հայաստան, Թեհրանի Թախտիի հուշամրցաշարի հաղթող ,
98կգ՝
1.ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՇԽԱՀԻ ՉԵՄՊԻՈՆ,Սոֆիայի Նիկոլ Պետրովի մրցաշարի հաղթող,
130կգ՝
9.Էդուարդ Սողոմոնյան, Բրազիլիա, համաամերիկյան առաջնության փոխչեմպիոն:

 

Արամ Ուգուջյան