Չկա որևէ հստակ չափում, որով կարելի լիներ ամրագրել բարեփոխականների կամ պահպանողականների անվիճելի հաղթանակն ԻԻՀ-ի մեջլիսի և փորձագետների խորհրդի ընտրություններում: Այդուհանդերձ, հաշվի առնելով ընտրված թեկնածուների ճնշող մեծամասնության «պահպանողական» անցյալը՝ կարելի է ենթադրել, որ նորընտիր խորհրդարանում և փորձագետների խորհրդում պահպանողականների ազդեցությունը մեծ է լինելու:

 


Կարևորը, սակայն, այն հարցն է, թե արդյոք Իրանն ընտրություններից հետո նահանջ կգրանցի որդեգրած քաղաքական ուղղություններում, թե ոչ: Փորձը ցույց է տալիս, որ անկախ այն իրողությունից, թե Իրանում կառավարությունը վայելում կամ չի վայելում խորհրդարանի աջակցությունը, կարողանում է աշխատել և իրականացնել այն ծրագրերը, որոնց հետամուտ է լինում: Հիմա հաշվի առնելով խորհրդարան անցած ուժերի հարաբերակցությունը՝ ասել, թե նորընտիր խորհրդարանը բացարձակապես չի աջակցելու նախագահին, սխալ կլինի, իսկ հակառակը մոտեցումն էլ խիստ հարաբերական է: Ասել կուզի, Իրանի գործող կառավարությունը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է ցայժմ:

 

Ռուդիկ Յարալյան