Բաքվում ազգաբնակչության 30% կողմ է պատերազմով լուծելու Ղարաբաղի հարցը։
Պետք չէ հավատալ նման սին բացականչությունների՝ Բաքվի կողմից։
Միշտ էլ գոչել են, միշտ էլ գոչելու են..
Ո՞վ է հաշվել այդ 30%-ը, ո՞վ է ստուգել ինչ-որ մեկի այդ «հաշվարկը»։
Բաքվում այժմ մեծ թիվ են կազմում վերջերս շրջաններից Բաքու տեղափոխվածների քանակը, որոնց, հին քաղաքաբնակները, վերաբերվում են գլխավորապես զզվանքով և համարում են իրենցից ավելի ցածր դաս։Այս նոր տեղափոխվածները դժվար թե մասնակցեին նման հարցումի և դեռ մի բան էլ պատերազմի կոչեր անեին։
Բնիկ բաքվեցիների համեմատաբար հասուն սերնդի մեծ մասը բավականին լավ է հիշում Արցախյան հերոսամարտը։

 


Ամենօրյա միջոցները՝ Հայերի նկատմամբ ատելություն սերմանող, դրանք հիմնականում Ադրբեջանի լրատվամիջոցներն են, որոնք հաջողությամբ տարածում են գտնում երիտասարդ սերնդի մոտ՝ սահմանելով ուղեղի լվացման նորանոր ռեկորդներ։
«ադրբեջանցի» ազգ գոյություն չունի և չէր կարող ունենալ։
Այդ երկրի տարածքում բնակվում են տասնյակ ազգերի ներկայացուցիչներ։Պատերազմ էլ, եթե, Աստված մի արասցե, այն սկսվի՝ Հայ ազգը կզարթնի, ինչպես դա սովորաբար լինում է, ու ոտքի կկանգնի՝ մոռանալով բոլոր ներքին տարաձայնությունները։

 

Սևան Աղաջանյան