Ստամբուլում 3 ենթադրյալ ահաբեկիչներ ոստիկանական բաժանմունքի շենքի վրա են նետել երկու նռնակ և կրակ են բացել,այնուհետև փորձել են փախչել: Սակայն նրանց արգելափակել են հարևան տներից մեկում: Ըստ նախնական տվյալների,ահաբեկչական խմբավորման 3 ներկայացուցիչ,որից երկուսը' կին, հարձակվել են Ստամբուլի Բայրամփաշա թաղամասի ոստիկանական բաժանմունքի վրա: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է մեկ ոստիկան,և ևս մի հոգի' հարձակվողներից:
Ոստիկանությունը շրջափակել է այն շենքը,որտեղ փաքնվել են ահաբեկիչներ: Գործողության իրականացմանը աջակցում են ոստիկանական ուղղաթիռներ: Անվտանգության աշխատակիցները տարհանել են շենքի բնակիչներին: Բայրամփաշա թաղամասը,որտեղ իրականացվել էն գործողությունները, այժմ փակ է,դադարեցվել է նաև երթևեկությունը: Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորում է ահաբեկիչ կանանց հանձնվել:
Անի Ասլանյան