Երևանցիների բազմաթիվ ճնշումների և բողոքների արդյունքում քաղաքապետարանը որոշել է գնալ ճարտարապետական զիջումների: Մինչև տարվա վերջ Երևանի փոքր կենտրոնում կկարուցվեն երեք պատմամշակութային շենքեր' 18-դ, 17-րդ և 11-դ դարերի:
«Աֆրիկյանների պանդոկի կողքը նախատեսվում է մի չքնաղ 18-րդ դարի առաջին կեսի շենքի կառուցում' Բառոկո ոճով, որը կհանդիսանա ամենահին շենքերից մեկը», – նշել է ավագանու անդամ Լևոն Իգիթյանը:
Ավագանու խոստովանությամբ քաղաքապետարանի վրա ուժեղ ազդեցություն են ունեցել Երևանի ճարտարապետական տեսքը ոչնչացնելու դեմ ուղղված վերջին շրջանի բողոքները: «Մտածեցինք' եթե էդքան շատ են սիրում պատմական շենքեր, գուցե մի քանի հատ սարքենք դրանցից», – բացատրեց ճարտարապետ-հրապարակախոսը:
«Բայց հիմնականը էդ Բառոկոն չի: Չնայած էդ Բառոկոն էլ է շատ պատմական ու արժեքավոր լինելու' համարյա Ծառուկյանի դղյակի նման», – մանրամասնում է ճարտարապետը, «Կարապի լճին կից կառուցելու ենք Բագրատունիների շրջանի մի դղյակ, որին առավել մեծ պատմական շունչ ենք հաղորդելու' վրան փակցնելով «Այս շենքում 1024-1044 թ.թ. կարող էր ապրել Բագրատունիների տոհմի վերջին ներկայացուցիչ Գագիկ Բ-ն»:
Պատմական բոլոր շենքերի ներքին տարածքների հարդարման աշխատանքները արդեն պատվիրվել են Yerevan City ցանցից, որը առավել մեծ փորձ ունի երևանյան մշակութային շենքերի զգուշավոր մոդեռնիզացման հարցում:
ArmComedy