Հերթական անգամ Վանաձորի 17 տարվա վատ կառավարման արդյունքների ու հետևանքների համար պարոն Դարբինյանը փորձում է մեղավորներ գտնել այլ տեղերում: Խնդիրները բարձրաձայնողներին էլ մեղադրում է պատվեր կատարելու մեջ' մասնավորապես շոշափելով իմ անունը, որպես պատվիրատուի:

 

Սույնով հրապարակային հայտարարում եմ, որ ոչ ես, ոչ իմ շրջապատի որևէ անձ պատվեր տալու մշակույթի կրողները չենք: Ինչպես ասում են, ամեն մարդ իր արշինով է չափում...

 

Համաքաղաքացիներիս ուզում եմ նաև տեղեկացնել, որ եթե առաջիկա ՏԻՄ ընտրություններում ձայն տան իշխող կուսակցության որևէ հովանավորյալի, կամ իշխող կուսակցության արբանյակ կուսակցությունների թեկնածուներին, ապա որևէ բան չի փոխվելու և 17 տարվա «լավագույն» ավանդույթները շարունակելու են դատարկել մեր սիրելի Վանաձոր քաղաքը...

 

Էդմոն Մարուքյան