Ավարտին է մոտենում փետրվարի 26-ից Չինաստանի Հուայան քաղաքում 43 երկրի 143 մարզիկների մասնակցությամբ մտավոր 5 մարզաձևերից ընթացող համաշխարհային խաղերը:
Ստուգատեսի ծրագրով շախմատի մրցաշարին(այն ներառում է երեք՝ արագ շախմատի ,կայծակնային խաղի և բասկյան կամ Բրոնշտեյնի շախմատի ձևաչափերի մրցաշարեր ) հրավիրվել են և մասնակցում են 10-ական երկրի 16ական շախմատիստ – շախմատիստուհիներ: Հայաստանից այս յուրատեսակ մազական փառատոնին հրավիրվել և մասնակցում են մեր առաջատար գրոսմայստերներից 3-ը՝ Գաբրիել Սարգսյանն , Սերգեյ Մովսիսյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Արդեն ետևում են մնացել արագ շախմատիև կայծակնային խաղի մրցումները : Դրանցում մեր պատվիրակների ելույթները բավական համեստ էին :
Արագ շախմատում 7հնարավորից 3,5 միավոր վաստակած Սարգսյանը զբաղեցրեց 10-րդ , իսկ միայն 1,5-ական միավոր վաստակած Մովսիսյանն ու Մկրտչյանն էլ եզրափակեցին մրցաշարային աղյուսակը:
Կայծակնային խաղում մեր պատվիրակները փորձեցին շտկել վիճակն , սակայն այստեղէլ նրանց գործադրած ջանքերը հաջողությամբ չպսակվեցին :Գաբրիելը 30 հնարավորից վաստակած 12,5 միավորով ճանաչվեց 12-րդը, Սերգեյը ՝11,5 միավորով ՝14-րդն էր ,իսկ Լիլիթը էլ 9,5 միավորով զբաղեցրեց նախավերջին ՝ 15-րդ հորիզոնականը:
Այսօր մարտի 2-ին սկսված բասկյան կամ Բրոնշտեյնի շախմատում (այստեղ կողմերը յուրաքանչյուր տուրում միաժամանակ երկու պարտիան են խաղում իրենց մրցակցի հետ տարբեր գույնի խաղաքարերով) : Մեր շախմատիստները ջանում են նախորդ երկու ձևաչափերով մրցումներում կորցրածը ետ բերել :
Այսօր անցկացվեցին այս մրցաձևում նախատեսված 5 տուրերից 3-ի հանդիպումները , իսկ վաղը տեղի կունենա 4-րդ և 5-րդ տուրերի հանդիպումներն ու հայտնի կդառնան այս մրցաձևի մրցման մրցանակակիրները:
Բասկյան շախմատի մրցումների 1-3-րդ տուրերի հանդիպումներում առավել հաջողվածն ու վստահություն ներշնչողը Լիլիթ Մկրտյանի ելույթն էր ,ով 2 հանդիպում ավարտեց 1:1 հաշվով ,իսկ 3-րդում էլ 2:0 հաշվով պարտության մատնեց մրցակցուհուն: :
1-ին տուր ՝ Լիլիթ Մկրտչյան- Ալեքսամդրք Կոստենյուկ,Ռուսաստան ՝1:1,
2-րդ տուր՝ Լիլիթ Մկրտչյան – Ժաո Քսյու, Չինաստան՝ 1:1,
3-րդ տուոր ՝ Լիլ.իթ Մկրտչյան – Բելա Խոթենաշվիլի ,Վրաստան՝2:0:
3 տուրից հետո Լիլիթ Մկրտչյանի հետ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կոստենյուկն և չինուհի Թան Ժոնգյիին ,ովքեր վաստակած 4-ական միավորով առայժմ բաժանում են 1-3-րդ տեղերն :
Վաղը՝ մարտի 3-ին 4 –րդ տուրում Մկրտչյանը ուժերն է չափելու ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ:
Տղամարդկանց մրցաշարում ՀՀ ներկայացուցիչները փոխնեփոխ հաջողությամբ հանդես եկան՝
1-ին տուր ՝ Գաբրիել Սարգսյան- Շահրիյար Մամեդյարովը, Ադրբեջան 1:1,2-րդ տւուրում ՝Սարգսյան- Դոմինգես,Կուբա՝ 0,5 :2,5,
3-րդ տուր ՝ Գաբրիել Սարգսյան- Ռաուֆ Մամեդով ,Ադրբեջան ՝1,5:0,5:
1-ինտուոր ՝ Սերգեյ Մովսիսյան- Հարիկրիշնա ,Հնդկաստան ՝0,5Լ1,5,
2-րդ տուր ՝ Մովսիսյան- Լի Չաո ,Չինաստան ՝ 1,5:0,5,
3-րդ տուր՝ Սերգեյ Մովսիսյան- Ֆրեսինե, Ֆրանսիա՝ 0,5:1,5:
Ի դեպ, վիճակահանության քմահաճույքով 4 –րդ տուրում ՀՀ ազգային հավաքականի երկու անդամները ՝ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը հանդիպելու են միմյանց հետ:
Վաղը բասկյան շախմատի ձևաչափով մրցաշարի 5-րդ տուրի ավարտից հետո տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: