Երեկ Մոսկվայի <Կոսմոս> ՚հյուրանոցում մեկնարկեց արդեն 14 –րդ անգամ կազմակերպվող շախմատի խոշոր ավանդական <Աերոֆլոտ Օփեն> փառատոնը ,որի 3 խմբերի ՝ A , B և C մրցաշարերում ընդհանուր առմամբ 254 շախմատիստ է մասնացկում ,այդ թվում 90 գրոսմայստեր, 56 միջազգային վարպետ:
Գլխավոր ՝ A խմբի մրցաշարին ,որի մրցանակային հիմնադրամը 65 հազար եվրո է ու մրցանակային են 1-30 –րդ տեղերը, հանդես են գալիս 23երկրի 86 շախմատիստ, որից 69գրոսմայստեր են: Այս խմբում Հայաստանը ունի 3պատվիրակներ՝ տարբեր տարիների ՀՀ չեմպիոններ, գրոսմայստերներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյան, և տաղանդաշատ պատանի շախմատիստ՝ 15-ամյա միջազգային վարպետ Հայկ Մ.Մարտիրոսյան: Այս խմբի հաղթողը կստանա 18 հազար, իսկ 21-30-րդ հորիզոնականները զբաղեցնողները ՝500-ական եվրո պարգևավճար:

 


B խմբի մրցաշարում , որի մրցանակային հիմնադրամը 35 հազար եվրո է , ելույթ են ունենում 17երկրի 96 շախմատիստ , այդ թվում 21 գրոսմայստեր, 41 միջազգային վարպետ: Այս խմբի մասնակիցների թվում են ՀՀ 9ներկայացուցիչներ , այդ թվում գրոսմայստերներ՝ Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը և Հովիկ Հայրապետյանը:
Այստեղ էլ մրցանակային է 1-35-րդ տեղերը: Խմբի հաղթողը կստանա 8հազար , իսկ 26-35-րդ տեղեր գրավողները՝ 300-ական եվրո պարգևավճար:
C խմբի մրցաշaրում ,որտեղ մրցնակային հիմադրամը 17500եվոր է, հանդես են գալիս 19 երկրի 64 շախմատիստ , որոնցից 4-ը ներկայացնում են Հայաստանը:

 


Ասյտեղ ևս մրցնկային են 1-35-րդ տեղերը: Հանթողին բաժին կհասնի 3 հազար ,սիկ 26-35-րդ տեղերը գրավողներին ՝ 200ովրո պարգևավճար:՚
Երեկ 1-ին տուրի հանդիպումները մեր պատվիրակների համար , բավականին բարեհաջող ընթացք ունեցան:
Գլխավոր ՝ A խմբի մրցաշարում մեր բոլոր 3 ներկացուցիչներն էլ ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով մեկնարկեցին : Վերջինս ի դեպ պարտության մատնեց բելառուսցի փորձառու գրոսմայստեր,32-ամյա Սերգեյ Ազարովին: Այսօր՝ 2-րդ տուրում Հայկը սևերով կմրցի իսրաելցի հայտնի գրոսմայստեր , 2009թ աշխարհի ն գավաթակիր , 47-ամյա գրոսմայստեր Բորիս Գելֆանդի , Տիգրան Լ. Պետրոսյանը՝ ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոյի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովի հետ :

 

 


B խմբի մրցաշարում մեր պատվիրակներից Վահե Բաղդասարյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Դավիթ Գևորգյանը հաղթանակով ավարտեցին իրեն 1-ին հանդիպումները, իսկ Մանուել Պետրոսյանը, Դավիթ Միրզոյանը և Հովիկ Հայրապետյանը խաղաղ դաշն կնքեցին իրենց մրցակիցների հետ: Այս տուրում իրենց օգտին առաջին հաղթանակներ գրանցեցին նաև ՌԴ-ն ներկայացնող 3 հայազգի շախմատիստները ՝ գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը , մոսկնացի պատանի շախմատիստ , միջազգային վարպետ Դավիթ Պառավյանն ու երիտասարդ միջազգային վարպետ Միհրան Օհանյանը:
C խմբի մրցշարում հանդես եկող մեր ներկայացուցիչներն ևս հաջող մեկնարկեցին : Հաղթանակներ տարան Արթուր Ղարագյոզյանը, Արթուր Դավթյանը և Սամվել Ս. Խաչատրյանը ու միայն Արփինե Գրիգորյանը զիջեց մրցակցին:

 


Փառատոնի հաղթողները հայտնի կդառնան 9-րդ տուրի ավարտից հետո՝ մարտի 9-ին: Իսկ հաջորդ օրը ՝ մարտի 10-ին փառատոնի ծրագրով կանցկացվի 20 հազար եվրո մրցանակային հիմնադրամով կայծակնային մրցաշար: Այստեղէլ մրցանակային են 1- 20-րդ տեղերը: Հաղթողը կստանա՝5 հազար, 2-րդ տեղը գրավողը ՝ 3հազար, 3-րդը՝ 2հազար , իսկ 16-20-րդ հորիզոնականները զբաղեցնողները 300-ական եվրո պարգևավճար:

 


Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: