«Փախիր կամ ամուսնացիր»-ը Մկոյի կարգին պատասխանն էր Հայկոյին։
Էրեկ կարդում եմ, որ էս ֆիլմի պրոդյուսերը կարգին Մկոն է ու գլխավոր դերակատարը Մկոն ու հիշեցի «Սուպեր մաման»։ Իհարկե, այտուհետ պարզ է դառնում, որ կարգին Մկոն անուղղակի կերպով կարգին Հայկոյին հասկացրեց, որ ինքն էլ մենակով կարա ֆիլմ մեյդան հանի, ինքը մենակով էլ կարա նկարահանվի գլխավոր դերում ու էտ ֆիլմը «Սուպեր մամայի» նման կլինի խնդալու ու մեծ անուն ձեռք կբերի... Այսինքն, եթե մեր շոուբիզում մենակ «Հայ տղերք»-ն էին իրար երգերով բան հասկացնում, ապա հիմա արդեն մեր դերասաններն են սկսել իրար կինոներով բան հասկացնեն։
Զարմանալին այն է, որ երկու ֆիլմերն էլ իրանց փիառ ակցիաները իրականցրել են նույն ձև ու երկու ֆիլմերի դեպքում էլ Եվ Հայկոն, Եվ Մկոյին ոչ թե ֆիլմն է անուն բերել, այլ նրանք են իրենց անունը օգտագործել՝ իշահ ու ի փիառ էտ ֆիլմերին։
Էսքանից հետո, երբ կարդում ես, որ կարգինների մեջ ոչ մի ընդհարում չկա, ուզում ես քմծիծաղ տաս ու ասես. «Ազիզներ, մենք հո ստեղ շլանգ չենք ծալում, ամեն ինչ հասկանալիա»:
Անկախ Հայաստան