Չնայած երեկվա ընդդիմության հավաքին ներկա չեմ եղել, բայց չեմ կարծում, որ նրանց մոտեցումներում էական փոփոխություններ են գրանցվել Մարտի 1-ի տխուր դեպքերի հետ կապված։ Այս հարցի շուրջ իշխանության ցինիզմը և ընդդիմության շարունակական դերասանությունը միմյանց փոխլրացնում են և ձեռնտու են առաջին հերթին այն ուժերին, ովքեր մեկ անգամ պառակտում մտցնելով հասարակության մեջ՝ տարիներ շարունակ վայելում են գարնան գալուստն արգելող իրենց ձեռքբերումները։

 

Կիասախավար իրադարձություններից ուղիղ ութը տարի անց եթե իշխանությունների մոտ մի ինչ որ չափով փոխվեց ցույցերի հանդեպ վերաբերմունքը, ապա ընդդիմության մոտ տեղի ունեցավ հակառակը՝ նրանք էլ ավելի առիթավորվեցին իրենց ձևական դերակատարության մեջ և վաղն էլ դժվար թե փորձեն դրական դեր խաղալ հասարակության մոտ որևէ հարցի շուրջ իրականությանը մոտ գիտակցություն ձևավորելու գործում։ Ուկրաինայի և Սիրիայի դեպքերի լուսաբանումը ընդդիմության կատարմամբ վերոշարադրյալ նախաբանի ապացույցն է։ Մեր Գարունը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ վերքերը ապաքինվում են միևնույն եղանակով։
Ուշացած Գարունն էլ է Գարո՜ւն, ավերված սրտերն էլ են նորոգվո՜ւմ…

 

Արթուր Ալեքսանյան