1.Միշտ պետք է չափազանցնես գաղափարդ այն աստիճանի,որ ստիպես մարդկանց վեր ցատկել տեղից ու լսել քեզ,ու նաև այնպես վախեցնես նրանց,որ սկսեն գործել:Ես միշտ գիտակցաբար այսպես եմ վարվում:
2.Միշտ հավատա ուժերիդ. եթե դու չհավատաս,ապա ով կհավատա:
3.Ես միայն մեկ ցանկություն ունեմ՝ միշտ ձգտել կատարելության:
4.Ժպտա. քանի որ կյանքը հիասքանչ է,ժպտալու շատ պատճառներ կան:
5.Սերն ուժեղ է մահից և մահվան վախից:Կյանքը գոյատևում է և շարունակվում է միայն սիրո շնորհիվ:
6.Վստահիր այն մարդկանց,ովքեր կարողանում են տեսնել ձեր մեջ երեք բան՝ տխրությունը թաքնված ժպիտի ետևում,սերը՝ թաքնված զայրույթի ետևում,և ձեր լռության պատճառը:
7.Երբ մարդու վրա ցեխ ես շպրտում,հիշի՛ր այն կարող է չհասնել նրան,բայց ցեխի հետքերը,միևնույնն է կմնան ձեռքերիդ վրա:
8.Առանց ճանաչելու երբեք մի մեղադրեք ուրիշներին.հնարավոր է ապագայում դուք ավելի վատ պայմաններում ավելի վատ ընտրության առաջ կանգնեք:
9.Դու չես կարող լինել ոչ այլ բան,քան այն,ինչ կաս:Գոյությանը դու հարկավոր ես հենց այնպիսին,ինչպիսին կաս:
10.Մի փնտրեք լավագույնը,փնտրեք ձերը:Քանի որ լավագույնը ոչ միշտ կդառնա ձերը,սակայն ձերը միշտ լավագույնն է:
11.Ամենավտանգավոր թշնամին կասկածն է,նրա պատճառով մենք կորցնում ենք այն ամենն,ինչ կարող ենք ունենալ.բայց նույնիսկ չփորձեցինք:
12.Լինես դու թագավոր,թե սովորական մարդ,դու կլինես երջանիկ,երբ քո տանը խաղաղություն է և հանգիստ:
13.Երջանկությունը գալիս է քո ներսից՝ որպես քո սիրո հետևանք:
14.Մենք երբեք չենք ստանա այն,ինչ ուզում ենք,քանի դեռ երախտապարտ չենք եղել նրա համար,ինչ ունենք:
15.Ցանկացած մարդ մեր կյանք առանց պատճառի չի մտնում...Ոմանք տալիս են սեր ու երջանկություն,ոմանք՝ փորձ,իսկ ոմանք էլ՝ ամուր նյարդեր:
16.Ոչ մեկին մի պատասխանիր,երբ զայրացած ես:Ոչինչ մի խոստացիր,երբ երջանիկ ես:Ոչինչ մի որոշիր,երբ տխուր ես:
17.Շատ ավելի կարևոր է ապրել,քան նկարագրել,թե ինչպես ես ապրում:
18.Մեր բոլոր քայլերի ուղղորդիչները մեր սեփական երջանկությունն է:
19.Կյանքը ճանապարհ է ցույց տալիս նրան,ով գիտի,թե ուր է գնում:
20.Միայն ներկայում կարող ենք փոխել մեր կյանքը. անցյալն ու ապագան մեզ չեն ենթարկվում:Միայն ներկայում կարելի է երջանիկ լինել. անցյալի երջանկության հուշերը տխուր են,իսկ ապագա երջանկության սպասումը տագնապալի:ՈՒրեմն հենց այսօրվանից եղեք երջանիկ:
Սիրարփի Մարգարյան