Չինաստանի Հուայան քաղաքում այսօր ավարտվեց մտավոր մարզաձևերի համաշխարհային խաղերի ծրագրով անցկացվող շախմատի կայծակնային խաղի շրջանաձև մրցակարգով (2 շրջանով ՝30 տուրով ) ընթացած մրցաշարը, որին 10 -ական երկրից հրավիրված 16-ական շախմատիստ – շախմատիստուհի են մասնակցում:
Մտավոր մարզաձևերի այս յուրատեսակ փառատոնին մասնակցելու հրավիրվածների թվում են նաև ՀՀ առաջատար գրոսմայստերներից 3-ը՝ տղամարդկանց ՀՀ ընտրանու անդամներ՝ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանն և կանանց ՀՀ հավաքականի անդամ ՝ Լիլիթ Մկրտչյանը:
Տղամարդկանց մրցաշարում 19,5 միավորով հաղթող դարձավ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը:Նրան 1 միավոր զիջած ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկին հանգրվանեց 2-րդ հորիզոնականում, իսկ հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան 18միավորով եզրափակեց ուժեղագույնների եռյակը: Հնդիկ շախմատիստն միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց իր նման 18 միավորը վաստակած կուբացի Դոմինգեսին և չինացի Վան Հաոյին:
Այսօր՝ կայծակնային խաղի մրցումային վերջին՝ 3-րդ օրը ՀՀ պատվիրակները շատ համեստ արդյունքներ արձանգրեցին: Գաբրիել Սարգսյան զիջեց իր դիրքերը և եռօրյա պայքարից հետո վաստակած 12,5 միավորով 16 մասսնակիցների մեջ զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ էլ 11,5 միավորով 14-րդն էր:
Կանանց մրցաշարում 21,5 միավորով հաղթող ճանաչվեց ներկայումս ՌԴ-ն ներկայացնող Եվրոպայի նախկին չեմպիոնուհի Կատերինա Լահնոն, իսկ մեկ այլ ռուսաստանցի՝ Վալենտինա Գունինան, ով կայծակնային խաղի մրցաշարի 1-ին օրը 10 հնարավորից վաստակել էր 10 միավոր, ի վերջո մրցելույթն ավարտեց 20 միավորով , ու արդյունքում դարձավ միայն երկրորդը: Լավագույն եռյակը եզրափակեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի , բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան: Լիլիթ Մկրտչյանը 30 հնարվորից վաստակած 9,5 միավորով զբաղեցրեց նախավերջին ՝ 15-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք ,որ այստեղ արագ շախմատի մրցաշարում ՝ Գաբրիել Սարգսյանը գրավեց՝ 10-րդ, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Լիլիթ Մկրտչյանը համպատասխանաբար տղամարդկանց և կանանց մրցաշարերում վերջին՝ 16-րդ տեղը:
Վաղը՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին կսկսվեն բասկյան կամ Բրոնշտենի շախմատի մրցումներ,որտեղ մարտի 2-ին և 3 –ին մասնակիցները 5 տուրերում նույն մրցակցի հետ կմրցեն միաժամանկ 2 խաղտախտակների վրա ՝տարբեր գույնի խաղաքարերով:
Բասկյան շախմատի 1-ին տուրում ՀՀպատվիրակներին վիճակահանության արդյունքով այսպիսի մրցակիցներ են բաժին հասնել ՝
Գաբրիել Սարգսյան- Շահյիար Մամեդայրով,Ադրբեջան,
Հարիկրիշնա, Հնդկաստան- Սերգեյ Մովսիսյան,
Ալեքսանդր Կոստենյուկ, Ռուսաստան- Լիլիթ Մկրտչյան:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյան: