Սիրիայի մեր հայրենակիցներից ընդամենը 20.000 հոգի է եկել Հայաստան։ Անկեծ ասած՝ չգիտեմ, թե նրանցից քանիսն են մնացել այստեղ, իսկ քանիսը՝ գնացել, բայց շատ ջղայնացնում է այն փաստը, որ մեր պաշտոնյաներն անընդհատ այնպես են խոսում դրա մասին, իբր հումանիտար ճգնաժամ է սկսվել երկրում՝ նորից եմ կրկնում ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ Հայաստան գալու պատճառով։
Ամոթ է արդեն, իսկականից։ Հասկացանք՝ որ շատերն ամեն ինչով ուզում են Եվրոպային նմանվել, նույն հոգսերն ու ուրախությունները ունենալ, բայց դե հարցեր կան, որտեղ գոնե սեփական ժողովրդի հանդեպ ավելի նրբանկատ է պետք լինել։ Աստված տա ոչ թե 20, այլ երկու հարյուր հազար մարդ գա։
Հրանտ Մելիք-Շահնազարյան