Բացառիկ սառցե շոու Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցում, որը կգրանցվի «Գինեսի գրքում»
Մեր hայրենակից, նախկինում հայտնի երևանցի գեղասահորդ, Արարատ (Արի) Զաքարյանն, ով հանդիսանում է Սոչիի 2014թ.-ի ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր պրոդյուսերը, հանրահայտ ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի պրոդյուսերը, ռուսաստանցի անվանի գեղասահորդուհիներ՝ Ելիզավետա Տուկտամիշևայի և Ադելինա Սոտնիկովայի գործակալը ՝ մարտի 2-ին ժամը 15:00-ին Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցում ( հասցեն՝ Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 շենք) կանցկացնի «Մաստեր կլաս» 300-ից ավելի երեխաների և մարզիչերի հետ:

 


Այս մասին հայտնում ն գեղասահքի ՀՀ ֆեդերացիայի ( նախագահ Մելանիա Ստեփանյան) լրատվական ծառայոթւյունից:
Այնուհետև տեղի կունենա աշխարհում նմանը չունեցող սառցե շոու՝ Արի Զաքարյանի հրավերով Երևան ժամանած 25-ամյա կանադացի գեղասահորդ Էլաջ Բալդեի մասնացությամբ, որն առաջին անգամ կցուցադրի այնպիսի ցնցող ելույթ, որը կգրանցվի «Գինեսի գրքում»:


Արամ Ուգուջյան