Վերջին շրջանում սկսել է թացը չորից տարանջատվելու գործընթաց՝ նմանը նմանին գտնելու բնական մեթոդով։
Արդեն տևական ժամանակ է, որ միայնակ գայլերի շրջանը փակվել է և անհնար է որևէ արդյունավետ աշխատանք, գործընթաց իրականացնել առանց համակարգված և ունակություններն ու գիտելիքները համատեղելու միջոցով։
Ինձ հետաքրքրողը հասարակական և քաղաքական դաշտերն են, որտեղ առավել տեսանելի է կատարվում նկարագրածս։
Բոլորը, նույնիսկ ակտիվ քաղաքացիները, որոնք որևէ կազմակերպության մաս չեն կազմում, ուժերը համադրում կամ զուգորդում են իրենց տեսակի հետ՝ համանման գաղափարները իրացնելու նպատակով։
Զեղումները ևս հատկանշական է բնական պրոցեսներին, որոնց մի մասը արհեստածին է լինում և արագ բացահայտվում են, քանզի քաղաքական մտքի զարգացումը, հասարակության գործի թափանցիկությունը, ԶԼՄ-ների բազմազանությունը հանգեցնում է այդ ամենին և հակառակը։
Շուտով էլ ավելի ակնառու կլինի տեսակավորումը և տեսակի ընտրության հարցում գրեթե չկողմնորոշված քաղաքացիներ չենք ունենա։
Նարեկ Այվազյան