Ռուսաստանցի «Լեոնարդո Դի Կապրիոն», ում լուսանկարը մի քանի օրվա ընթացքում տարածվել է ամբողջ համացանցում և հայտնվել համաշխարհային ազդեցիկ ԶԼՄ-ների էջերին, չի կիսում իր հոլիվուդյան նմանակի հուզմունքը՝ «Օսկար» ստանալու կապակցությամբ:
Պոդոլսկից ոստիկան Ռոման Բուրցևը համոզված է, որ կինոակադեմիկոսների մրցանակը կյանքում ամենակարևոր բանը չէ: Նրա խոսքով՝ Դի Կապրիոն՝ շնորհիվ իր հրապարակային մասնագիտության, զրկված է շատ ավելիից:
«Նա «Օսկար» է ստացել: Եվ ի՞նչ: Դա պարզապես անօգուտ երկաթի կտոր է: Լեոն չունի ամենակարևորը՝ ընտանիք», - ասել է նա: