Մարտի 11-ին Մոսկվայում սկսվելիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ ռուսական հայտնի մարզական պարբերականը՝ sport-ը ընդարձակ հարցրազրույց է հրապարակել այդ ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկի, հայկական շախմատի առաջատար ՝ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ հետ:
Սա Լևոնի արդեն 4-րդ փորձն է աշխարհի չեմպիոնի հետ հանդիպելու համար կազմակերպվող հավակնորդների մրցաշարում:Երկար ժամանակ Արոնյանը աշխարհի գործող չեմպիոն ՝նովեգացի Մագնուս Կառլսենի գլխավոր մրցակիցն է համարվել: Այսօր իր տված այդ հարցազրուցում Լևոնը պատմում է ,թե ինչը չի բավականացնում իրեն շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարում և միաժամանակ չի թաքցնում նաև, որ շատ է ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ:
< Ինձ շատ է դուր գալիս հավակնորդների մրցաշարում խաղալը:Ես հասկանում եմ ,իհարկե որ դա ընդամենը մեկ մրցաշար է, որտեղ ինչպես համարում են , կարող է հաղթել ցանկացածը: Սակայն այնտեղ ի վերջո հաղթում է ուժեղագույնը : Սովորաբար հենց սկզբից լավ խաղ ցուցադրողն էլ կարողանում է վերջում հաղթանակի հասնել : Ինձ թվում է ողջ պատմության ընթացքում երբեք այնպես չի եղել ,որ չեմպիոնական թագի համար մրցամարտին մասնակցի որևէ պատահական մարդ >:
ՙ< Հավակնորդների այս մրցաշարին մասնակցելու առումով իմ բախտը շատ բերեց: Չեմ կարող ասել թե ես դրան արժանիէ : Վերջերս զրույցում էինք իմ լավագույն ընկներից մեկի՝ Բորիս Գելֆանդի հետ, ու նա ասաց.< Պատահում է չէ, որ վիճակախաղում երջանիկ տոնս է բաժին ընկնում:Կամ ասենք ձմեռ պապը նվեր է բերում:Այնպես պատահեց, որ ձմեռ պապն ինձ այդպիսի նվեր բերեց : Պիտի ուղղակի լավ տղա լինել>:
ՙ <Ես բնավորութայմբ շատ բարի մարդ եմ, և միշտ ինձ անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորել ինքս ինձ : Ափսոս չկա <կատաղություն> անվանումով դեղամիջոց, ինչպես Լիոպոլդ կատվի հայտնի մուլտֆիլմում: Ես ողջ ուժով ջանում եմ կատաղել ինքս ինձ մրցակիցներից ու այն ամենի վրա ,որ կա իմ շրջապատում, սակայն դա ինձ մոտ կեղծ, անբնական է ստացում, քանի որ դա հատուկ չէ իմ բնավորությանը: Չեմ կարծում թե, դա այդքան դժվար է, սակայն դու ինքդ քեզ պիտի այդ մթնոլորտի մեջ <ներքաշեց>, և հետո այդտեղից դուրս գաս , որ մնաս ինքդ քեզ հետ>:
< Զիգբերտ Տարրաշն ասել է. < Քիչ է դեռ լավ շախմատսիստ լինելը , հարկավոր է նաև շատ լավ շախմատ խաղալ:Այդ պատճառով իմ խոսքերն հատուկ նշանկություն չունեն : Շատ շուտով ՝մարտի 10-ին մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: Եվ արդեն այնտեղ խաղատախտակի առջև, թե դու պետք է ցույց տաս,թե իրականում ինչ արժես: Իսկ չեմպիոն դառնալ, ես իհարկե շատ են ուզում: Իհարկե, ես ցանկանում եմ միշտ և ամենուր լինել լավագույնը: Հավակնությունները բավարար են , սակայն վճռական բեկման համար հարկավոր է հավաքվել>:
Հավակնորդների մրցաշարը մարտի 11-28-ը կայանալու է Մոսկվայում: Մարտի 11-ին տեղի ունենալիք 1-ին տուրում Արոնյանի սևերով մրցելու է 21-ամյա հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին հետ:
Արամ Ուգուջյան