Էսօր համացանցում հայտնվեց Նժդեհի ապագա արձանը: Արձանը տեղադրվելու է Հանրապետության Հրապարակի կից այգում:
Արձանի լավը կամ վատը լինելու մասին ոչ մի բան չեմ ասում: Բայց, Սուրեն Սպանդարյանի արձանը ու՞մ ա էդքան պետք, որ դեռևս իր մնայում տեղն ունի Նժդեհի հրապարակում: Էս էլ կլինի 25 տարի էդ ո՞վ ա Սուրեն Սպանդարյանի գաղափարներին հետևում: Բոլոր իշխանությունների օրոք ինքը մի տեսակ պինդ կպած ա: Էդ արձանը եթե չեմ սխալվում սովետական տարիներին տեղադրված վերջին մոնումենտալ գործն էր:
Ժամանակը հզոր է ամեն ինչից, Եգիպտական բուրգերը՝ ժամանակից, Սուրեն Սպանդարյանի արձանը՝Եգիպտական բուրգերից:
Չնայած մյուս կողմից էլ, կարող ա դա էլ ա տուրիզմը զարգացնելու ձև: (մի տեսակ մոդայիկ արտահայտություն ա դարձել՜ ՏՈՒՐԻԶՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ: Բիոզուգարան են դնում, որ տուրիզմը զարգանա, Շորի խանութ են բացում, ասում են տուրիզմն ենք զարգացնում):
Ես անկեղծ ասած չեմ հավատում որ արձանները որոշակի դաստիարակություն են տալիս սերնդին : Շատ վիճելի բան եմ ասում, բայց էսօր Արամ Խաչատրյանի արձանի տեղը գիտեն, որովհետև ժամադրավայր ա: Տորք Անգեղի առասպելը վերջին 25 տարում չգիտեմ քանի հոգի են կարդացել, էս իմաստով իր արձանն էլ ոչ մի նպատակի չի ծառայում:
Վահան Տերյանի արձանը սարսափելի չեմ սիրում, շատ ընկճված ա: Տերյանը սիրո երգիչ լինելով, հյուծված ու հիվանդ լինելով նաև պայքար ու հայրենիք էր երգում:
Հ.Գ. Համ էլ ինչի՞ ա անկախությունից հետո հիմնականում Կենտրոնում արձաններ տեղադրվում ( Վիլյամ Սարոյան, Գևորգ Էմին, Արամ Խաչատրյան, Մովսես Խորենացի, Մաշտոց-Սահակ Պարթև, Անանիա Շիրակացի, Հովհաննես Այվազովսկի, Անդրանիկ, Մարշալ Բաղրամյան, Սախարովի կիսանդրի, Մանթաշով, Տղամարդիկ, Առնո Բաբաջանյան, Հովհաննես Իսակով, ) : Արաբկիր համայնքում , եթե չեմ սխալվում, վերջերս միայն Վահրամ Փափազյանի կիսանդրին ա տեղադրվել : Աջափնյակում անկախությունից հետո միայն Գևորգ Չաուշինը: Էրեբունիում՝ Արգիշտիինը: Նոր Նորքում ընդհանրապես չգիտեմ տեղադրվել է նոր արձան թե ոչ: Մալաթիա Սեբաստիայում ՝ Նարեկացի և Անդրանիկ:
Սենց խառը մտքեր էս ազիզ օրով:
Աղասի Միքայելյան