ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել ա Coca-Cola ընկերությանը 50 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: Կարդում եմ նյութը, ասում ա հանձնաժողովը պարզել ա, որ Կոլան որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք պատրաստ են վաճառել բացառապես իրենց ֆիրմայի արտադրանքը և հրաժարվել իրենց մրցակիցների առաջարկներից: Փաստորեն էս հանձնաժողովը նոր ա պարզում որ սենց բան կա... Երևի հանձնաժողովի անդամները միշտ զարմացել են, երբ գնացել են որևէ տեղ, մեկը կոլա է ուզել, մյուսը՝ պեպսի ու դրանցից միայն մեկն է եղել...

 

Միշտ կարծել են թե էն մյուսը ուղղակի վերջացել ա... Ուզում եմ ասել բլյաաաածծծծ, նոր ե՞ք պարզում որ սենց բան կա: Քանի՞ ռեստորան, կաֆե, ֆասթ ֆուդի կետ գիտեք, որ կոլա էլ ունի պեպսի էլ... Ես ոչ մի տենց տեղ չգիտեմ... Բոլորն էլ աշխատում են որևէ մեկի հետ, նրա՝ ով առավել լավ պայմաններ է առաջարկում: Էս դեպքում ավելի կսազեր ասել, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ նման բան կա, քանի որ "պարզել" ասածը լիովին չի արտահայտում այն ջանքն ու եռանդը, որը դրել են սույն գործընթացը բարեհաջող ավարտելու համար: Վստահ եմ, այս հանձնաժողովը դեռ շատ և շատ բացահայտումներ է իրականացնելու, քանի որ Հայաստանը լի է չբացահայտված՝ կույս չարաշահումներով:

 

Հաջողություն և համբերություն ձեզ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի քաջ տղաներ, ձեր ավանդը ժողովրդի կյանքի բարելավման մեջ դժվար է թերագնահատել: Կեցցե՛ք:

 

Վազգեն Սաղաթելյան