Քիչ առաջ Չինաստանի Հուայան քաղաքում ընթացող մտավոր մարզաձևերի համաշխարհային խաղերի ծրագրով շախմատի մրցաշարում ավարտվեցին արագ շախմատի մրցումները:Ստուգատեսին մասնակցելու են հրավիրվել 10-ական երկրի 16-ական հարահայտ շախմատիստ – շախմատիստուհիներ:
Մտավոր մարզաձևերի այս յուրատեսակ փառատոնին մասնակցելու հրավիրվածների թվում են նաև ՀՀ առաջատար գրոսմայստերներից 3-ը՝ տղամարդկանց ՀՀ ընտրանու անդամներ՝ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանն և կանանց ՀՀ հավաքականաի անդամ ՝ Լիլիթ Մկրտչյանը: Այսօր փառատոնի 2-րդ օրը կայացան արագ շախմատի մրցաշարի 5-7-րդ տուրերի հանդիպումները:
Ինչպես և երեկ ՝1-4-րդ տուրերի հանդիպումների ժամանակ ,այնպես էլ այսօր մեր 3 պատվիրակներից առավել հաջողը հանդես եկավ Գաբրիել Սարգսյանն ,ով ողջ մրցաշարի ընթացքում մնաց անպարտելի : Նա երեկ 4անընդմեջ ոչ -ոքի էր խաղացել , այսօր էլ 3ոչ-ոքի խաղաց: 5-7-րդ տուրերում Գաբրիելը միավորը կիսեց ադրբեջանցի Մամեդովի, կուբացի Դոմինգեսի ու հնդիկ Հարիկրիշնայի հետ:
Իսկ ահա Մովիսիսյանն ու Մկրտչյանն այսօր շատ անհաջող խաղացին ու 3-ական անընդմեջ պարտություններ կրեցին : Լիլիթը աշխարհի նախկին չեմպիոնուհի ռուսասատանցի Ալեքսանդրա Կոստենյուկից, չինուհի Քիան Հուանից ու ԱՄՆ-ի բազմակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Սերգեյն էլ իր հերթին մեկը մյուսի հետևից զիջեց ֆրանսիացի Ֆրեսենեին,ուկրաինացի Վասիլի Իվանչուկինց ու Չեխիայի չեմպիոն Դավիթ Նավարային:
Մրցաշարն առանց պարտության անցկացրած ,սակայն 50տոկոսամոց արդյունք ցույց տված ու 3,5 միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը 16 մասնակիցների պայքարում 8-10-րդ տեղերը կիսեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի ու լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:Իսկ լավագույնը ճանաչվեց 5 միավոր վաստակած ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարով,ով փլեյ օֆֆում կարողացավ հաղթել իր նման 5 միավոր վաստակած աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին: Սարգսյանը լրացուցիչ ցուցնիշներով ճանաչվեց 10-րդը, իսկ իր ակտիվում միայն 1,5 միավոր գրանցած Մովսիսյան եզրափակեց մրցաշարային աղյուսակը:Նա 1 հաղթանակ տարավ ՝ ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու նկատմամբ , 1ոչ-ոքի խաղաց՝ Գաբրիել Սարգսյանի հետ ու 5պարտություն կրեց:
Բավական համեստ էր նաև ԼիլիթՄկրտչյանի ելույթը: Նա էլ կանանց մրցաշարում 3 ոչ-ոքի խաղաց ,ու 4 պարտությւոն կրեց ու վաստակած 1,5 միավորով նույնպես եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Իսկ հաղթողի կոչումը նվաճեց 7 հնարավորից 6 միավոր վաստկած չինացի գրոսմայստեր Թան Ժոնգյին:
Վաղը ՝փետրվարի 28-ին փառատոնի շախմատի մրցաշարի մասնակիցները պայքարը կսկսեն կայծակնային խաղի մրցումներում : Այստեղ նրանք 3 օրում' փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած ժամանակաշրջանում շրջանաձև մրցակարգով 2շրջանով 30-ական պարտիա կխաղան , օրեկան 10-ական պարտիա:
Արամ Ուգուջյան