Երկրում տիրող անարդարությունից հոգնած ադրբեջանցիները փորձել են հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հանձնվել ԼՂՀ-ին։
Այս գիշեր Ադրբեջանի Գաբալայի Քյոթուքլու գյուղից 8 ընտանիք (25 հոգի) Աղդամի' Ադրբեջանի վերահսկած հատվածից սպիտակ դրոշներով փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հանձնվել հայկական կողմին։ Սակայն ոստիկանները նկատելով բերման են ենթարկել նրանց։ Գաբալայի բնակիչները հայտնել են, որ Նաբիևների ընտանիքի և տեղական մի շարք այլ չինովնիկների անարդար վերաբերմունքը այն աստիճան է հոգնեցրել իրենց, որ իրենք որոշել են հանձնվել հայկական կողմին՝ անգամ աչքի առաջ ունենալով սպանվելու հավանականությունը։
Աշոտ Մովսիսյան