Համաշխարհային նորաձևության և դիզայնի գունային գլխավոր էքսպերտը՝ «Պանտոն» ընկերությունը ներկայացրել է գարուն ամառ 2016-ի ամենանորաձև գույների թոփ-տասնյակը։ 61365_0Ինստիտուտը գունային ընտրությունը հիմնավորում է ծավալուն հետազոտություններով։ Տասնյակի ձևավորումից առաջ ընկերության աշխատակիցները հասարակության տարբեր շերտերում մոնիտորինգ են անցկացնում, պարզում համընդհանուր տրամադրությունը, բացահայտում մարդկանց հուզող խնդիրները, կարիքները, նպատակներն ու նախասիրությունները։
Ըստ այդմ՝«Պանտոնի» Գունային ինստիտուտը ներկայացնում է գույների այնպիսի տասնյակ, որը համահունչ կլինի համընդհանուր տրամադրությանը։ Նորաձև գույների տասնյակ «Պանտոնը» ներկայացնում է տարին երկու անգամ՝ աշնանը և գարնանը։
Գարուն-ամառ 2016-ի գունային թոփ-տասնյակը ներկայացնելիս ինստիտուտի գործադիր տնօրեն Լիտրիս Այսմենը պատմել է հետազոտության արդյունքների մասին ու հիմնավորել ընտրությունը․«Տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվության մեծ ներհոսքը սկսկել է ճնշել մարդկանց, օդում սավառնում է լիցքաթափվելու, հանգստանալու և մի փոքր շունչ քաշելու ցանկությունը։ Տասնյակում ըդգրկվել են պաստելային ու եթերային գույներ, որոնք կոչված են մարդկանց նյարդերը հանգստացնելու և ներդաշնակություն հաղորդելու»։
Շարունակությունը՝ այստեղ:
Տաթևեր Fashion Բլոգ