ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տանը Ռեյ Չարլզին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԱՄՆ-ի ղեկավարը խոստացել էր չերգել, բայց բեմ է բարձրացել կատարողների եւ իր տիկնոջ՝ Միշելի հետ միասին եւ մասնակցել միջոցառման եզրափակիչ երգին:
Նշվում Է, որ դա 16-րդ եւ վերջին նման միջոցառումն է, որը Բարաք Օբաման իր նախագահական ժամկետի ընթացքում անցկացրել է Սպիտակ տանը: