Զգացել ե՞ք որ բոլոր հայերեն գեղեցիկ ու բարի, լավն ու պայծառը բնորոշող ու հուսադրող բառերը «փչացրել են»:
Մարդ ուզում է ասել «առաջ» ենք գնալու մի տեսակ մտածում է սխալ չհասկանան էլ չեմ ասում «բարգավազելու մասին», «օրինյաց երկիր» ունենալու մասին հույսներս լրիվ կորցրեցինք «հայկական վերծնունդ»-ից հետո, «չենք դավաճանի» ասես միանգամից հակառըկը կմտածեն իսկ «հաղթելու ենք» ու «խաբելու ենք»-ի միջև տարբերություն տեսնող էլ չի մնացել, « միասին » բառը նշանակում է սկսել պառակտել, «ճակատ»-ը շատերի մոտ հետույքի պատկեր է ստացել, «միասնական ճակատ» արտահայտությունը համապատասխանաբար նշանակում է պառակտող պարապ հետույքներ, «փրկությունը» միայն խորտակվելու միջոցով ենք պատկերացնում, տնավեր լինել հեռանալ է նշանակում «վերելքը» նշանակում է ինչ որ մեկին դնել մեր գլխին որ բարձրանա, «արժեք» բառը բառը կորցրել է իր ոչ դրամային նշանակությունը, «մշակույթը» ասոսացվում է բարձր կրունկներով անորոշ մի զանգվածի հետ, «կրթված լինելը» ֆեյսբուքի բոլոր ֆունկցիաներին ծանոթ լինելու հետ, «աստղը» անտաղանդություն է նշանակում, «հերոսություն» բառը ինչ աստիճանի է ցածրացվել որ հանցագործությունից էլ արժեզուրկ է դարձել վ հենց հանցագործությունն է այսօր համարվում «հերոսություն», և այսպես կարելի է թվարկել վերջին 25 տարում շարքից հանված բոլոր գեղեցիկ ու պայծառ բառերն ու բառակապակցությունները... «արդարադատություն» ))))))))))))
Զաքարյան Արշակ