Դե ինչ, Աշոտյանը գնաց ու մենք պաշտոնապես նոր Կրթութության և գիտության նախարար ունենք, ի դեմս Լևոն Մկրտչյանի։ Որպես սրտացավ մարդ ու քաղաքացի, ես էլ ունեմ որոշակի ակնկալիքներ նորանշանակ նախարարից ու դրանիցից ոչ մեկը կապ չունի նրա կուսկցական պատկանելության ու իմ քաղաքական նախասիրությունների հետ։ Առանձնացնեմ դրանցից 2 ամենահիմնականներն ու կարևորները․

 

1․ Նոր նախարարից ակնկալում եմ ուսխորհուրդների ապակուսակցականացում։ Ոչ թե «մրցակցություն», երբ ՀՀԿ-ականների հետ կմրցեն ՀՅԴ-ականներ, կամ էլ ցանկացած այլ կուսակցուան ներկայացուցիչներ։ Ո՛չ, ես ի նկատի ունեմ լիարժեք կուսկացազերծում։ Իհարկե Լևոն Մկրտչյանը չունի լիազորություն մարդուն արգելելու՝ հարել այս կամ այն կուսակցությանը և քաղաքական միավորին, բայց ԿԳ նախարարը ունի լիազորություն այնպես անելու, որ մարդու կուսակցական պատկանելությունը մնա համալսարանական պատերից դուրս։ Բարեբախատաբար, Հայաստանում կա դրա դրական փորձ՝ ի դեմս Սլավոնական Համալսարանի, որի պատերի ներսում ցանկացած քաղաքական գործունեություն, այն էլ ուսխորհուրդների ներկայացուցիչների կողմից, կտրականապես արգելված են։ Ուսանողական խորհուրդը պետք է զբաղվի ուսանողների հարցերով, ոչ թե կուսակցական լոբբինգով ու տասովշիկությամբ և ումից ակնկալես այդ արդյունքը, եթե ոչ ԿԳ նախարարից։

 

2․ Ներառական կրթության գործարկված համակարգը ունի խայտառակ արատներ ու բացթողումներ և իմ խորին համոզմաամբ, պահանջվում է այս ռեֆորմի ամբողջական վերանայում, վերագնահատում ու վերաիմաստավորում։ Մասնավորապես, պետք է այնուամենայնիվ հստակեցնել ինչպես այն ախտորոշումների ցանկը, որոնց դեպքում նպատակահարմար չէ երեխաներին դպրոցներ տանել, ինչպես նաև պետք է շատ խորը աուդիիտ ու մոնիտորինգ անել այն Հասարակական ու բիզնես կազմակերպություններում, որոնք ներգրավված են ներառական համակարգի գործարկման մեջ։ Նաև, հատուկ ուշադրություն ու ամբողջական վերանայում է պահանջվում այսպես կոչված Գնահատման կենտրոնի աշխատանքում։ Ու բնականաբար կադրային հարցը․ առկա իրավիճակում, երբ կա կոմպետենտ կադրերրի պակաս մի կողմից ու խայտառակ ցածր վարձատրություն՝ մյուս կողմից, ներառական կրթության համակարգի բարեհաջող իմպլեմենտացումը բացառված է։

 


Ամենրևին չեմ ուզում հակադրել Աշոտյանին ու Մկրտչյանին, նույնիսկ չեմ ուզում համեմատության ֆորմատում դիտարկվի ասվածս, որովհետև համարում եմ դա ոչ կոռռեկտ, սակայն պետք է նշեմ, որ Աշոտյանն այո՛, ուներ հետադարձ կապ պահպանելու մշակույթ ու գոնե ականջալուր էր լինում նման արձագանքներին, այլ հարց է, որ գոնե իմ պարագայում, 50/50 է եղել նման հետադարձ կապի դրական արդյունքը։ Հույս ունեմ, որ այդ հետադարձ կապի մշակույթը կպահպանվի նաև Լևոն Մկրտչյանի կողմից։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան