Մտքերս տակնուվրա են լինում:
Ինչից ա, որ Հայաստանից ամեն հեռացող մի հատ նենգ բան ա խոսում նոր հեռանում:
Չգիտեմ, գուցե իրենք էլ են ամաչում հեռանալու փաստից, և ինչ որ բանից կառչելը արդարացնում ա հեռանալու փաստը?
Էսօր մի հոդված կարդացի, որտեղ սիրիահայ ինչ որ մեկը, որպես հեռանալու պատճառ նշում էր, որ 777 համարներով ավտոն քշում ա վրադ չես կարողանում ձայն հանել:

 


Էս արդեն աբսուրդ ա: Էդ ում վրա են ավտոյով քշել: Ինչ կարողանում ենք սիրիահայ եղբայրների համար, համենայն դեպս լիքը մարդիկ անում են: Անձամբ ես սիրիահայ աշակերտներ եմ ունեցել, որոնց հետ անվճար պարապել եմ, սիրիահայերի խմորեղեններն ենք միշտ առնում ես ու հարազատներս ու շատ ընկերներս: Հիմա սենց մի հոգի թքել հեռացել ա, անուն են դնում, թե սիրիահայերը թողնում գնում են:
Հ.Գ. իմ սիրիահայ եղբայր, երբ Դամասկոսում ու Հալեպում մի արաբ կամ ալևի ավտոն վրադ էր քշում, ինչ էիր անում?

 


Աղասի Միքայելյան