Օրական մեկից ավելի չափաբաժին գազավորված քաղցր ըմպելիք ընդունող աղջիկների մոտ մենստրուացիան ավելի վաղ է վրա հասնում: Դա ապացուցել է Հարվարդի բժշկական դպրոցի կատարած ուսումանասիրությունը, որին 6000 կամավոր աղջիկներ են մասնակցել: Այսպես՝ եթե աղջիկը օրական մեկուկես չափաբաժին գազավորված քաղցր ըմպելիք է ընդունում, ապա նրա մոտ մենստրուացիան 27 ամիս ավելի վաղ է սկսվում, քան նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են գազավորված ըմպելիքներ խմում
Սա կարևոր բացահայտում է, քանի որ հայտնի է, որ վաղ մենստրուացիան մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Մենստրուացիան մեկ տարով ավելի վաղ սկսվելը քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելացնում է 5%-ով: Իսկ քաղցր ըմպելիքները ճարպակալում են առաջացնում, որը նույնպես հորմոնալ խանգարումների հետ է կապված:

 


Ուսումնասիրության շրջանակներում մեկ չափաբաժինը մեկ բաժակն է համարվում: Գազավորված ըմպելիքներ ասելով՝ նկատի են ունեցել գազավորված ջուրը, մրգային ըմպելիքները, լիմոնադը,սառը թեյը, փոշի ըմպելիքները: Այս շարքի բոլոր ըմպելիքներն էլ վտանագավոր են, ինչը չի վերաբերում հյութին և դիետիկ կոլային:

 


Գազավորված քաղցր ըմպելիքներ շատ օգտագործող աղջիկների մոտ մենստրուացիան սկսվում է 12.8 տարեկանում, իսկ ավելի քիչ օգտագործողների մոտ՝ 13 տարեկանում:
Գիտնականների խոսքերով՝ այս մեխանիզմը շատ պարզ է աշխատում: Ըմպելիքներում առկա քաղցրացուցիչները կտրուկ բարձրացնում են ինսուլինի մակարդակը, որն էլ խթանում է սեռական հորմոնների կոնցենտրանցիան: Դրա հորմոնային ֆոնը փոփոխվում է, և մենստրուացիան կարող է ժամանակից շուտ վրա հասնել:

 

 

Վրեժ Հովսեփյան