Խոտի հոկեյը՝ մականախաղը Հայաստանում խորհրդային տարիներին բավական լայն տարածում ունեցող մարզաձև էր ու այս բնագավառում գրանցվել էին զգալի հաջողություններ: Մասնավորապես , մեր հանրապետության թիմերը մասնակցում էին ԽՍՀՄ առաջնություններին իսկ անվանի երևանցի մականորդ Սոս Հայրապետյանն, (նա ի դեպ ֆուտբոլի ներկայիս ՀՀազգային հավաքականի խաղացող Լևոն Հայարպետյանի հայրն է ) , ով 1992թ ընտանիքով բնակության տեղափոխեց Գերմանիա (Համբուրգ) , ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է1980թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,1981 – 1987թթ հանդես է եկել Ալմա Աթայի «Դինամոյում», ու վերջինիս կազմում 7 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 4անգամ նվաճել է երկրի գավաթը և երկու անգամ Եվրոպական չեմպիոնների գավաթը։ 1988 - 1992 թթ խաղացել է Հրազդանի «Հրազդան» թիմի կազմում։ 1984թ նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում , ապա նա հանդես է եկել նաև 1988թև 1992թ Սեուլի ևԲարսելոնի օլիմպիական խաղերում , իսկ 1984թ Լոս Անջելեսի օլիմպիադային չի մասնակցել, քանի որ ԽՍՀՄ քաղաքական նկատառումներով բոյկոտեց ու չճասնակցեց ԱՄՆ-ում անցկացնող օլիմպիական խաղերին :
Սակայն անկախացումից հետո ՀՀ –ում այս մարզաձևի որոշակի անկում եղավ: Բայց ահա վերջին տարիներին մականախաղը կրկին զարթոնք է ապրում և որոշակի դրական տեղաշարեր են նկատվում :Ու վկան ահա մականախաղի՝ խոտի հոկեյի մեր պատանեկան թիմերը առաջիկա օրերին կրկին իրենց ուժերը են փորձելու միջազգային ասպարեզում:
Հայաստանը ներկայացնող խոտի հոկեյի պատանեկան երկու թիմեր կմասնակցեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք միջազգային պատանեկան մրցաշարի:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից, Մինսկում մականախաղի փետրվարի 26- 28-ը կայանալիք Բելառուսի վաստակավոր մարզիչ Վ. Ա. Ժմակինի անվան հուշամրցաշարին Հայաստանը կներկայացնեն Հրազդան քաղաքի համանուն թիմը (գլխավոր մարզիչ Նվեր Զաքարյան) և Երևանից «Այրուձի» թիմը (գլխավոր մարզիչ Նիկոլայ Ջուլհակյան):
Հիշենենք ,որ մականախաղի «Այրուձի ակումբի» թիմը 2013թ փետրվարին Հունաստանում կայացած Եվրոպայի ակումբային թիմերի խմբային մրցաշարում գրավել է երկրորդ տեղն: 8երկրների ուժեղագույն թիմեր՝ Բուլղարիայի , Վրաստանի , Հայաստանի , Հունաստանի , Նորվեգիայի , Ֆինլանդիայի , Լեհաստանի և Սերբիայի , ուժեղագույն թիմերի պայքարում հայ մականորդները զիջել էին միայն Լեհաստանի թիմին և արժանացել էին արծաթե մեդալին:
Մինսկի հեծանվահրապարակի «Մինսկ Արենա. մարզահամալիրում ընթանալիք մակնախաղի միջազգային հուշամրցաշարին մասնակցելու են 2000-2001թթ ծնված պատանիների՝ 9 , և աղջիկների ՝ 7 թիմեր:
Պատանիների մրցաշարի Ա ենթախմբում ընդգրկված են՝ «Հրազդանը», Մինսկի և Գոմելի մարզադպրոցների թիմերն ու Բերդիչևի «Ստարտը»: Փետրվարի 26-ին Բելառուսի ժամանակով ժամը 10-ին հուշամրցաշարի բացման խաղում «Հրազդանը» կմրցի Գոմելի թիմի հետ:
Բ ենթխմբում ընդգրկված «Այրուձիի» մրցակիցներ են ՝Զամոստոչեյի , ու Բրեստի մարզադրպրոցների թիմեր են, Շորսկայի«Բարսան» ու Օրշայի «Տեմպը»:Փետրվարի 26-ին ժամը 11:45-ին «Այրուձին» ուժերը կչափի Բրեստի թիմի հետ:
Հուշամրցաշարի եզրափակիչ օրը՝փետրվարի 28-ին ենթախմբերում 1-ին տեղերը գրաված թիմերը կվիճարկեն ստուգատեսի գլխավոր մրցնկան ու հաղթողի կոչումը, 2-րդ հորիզոնականները գրավողները կպայքարեն 3-4րդ տեղերի համար , 3-րդ տեղերը գրավողները կվիճակեն՝ 5-6, իսկ 4-րդ տեղերը՝ 7-8-րդ հորիզոնակնները:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: