Համարվելով ՀՀ տնտեսության գերակա ճյուղ, գյուղատնտեսական ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում: Նախորդ տարի այստեղ արձանագրվել է երկնիշ աճ, որի ձևավորման վրա զգալիորեն ազդել են պետական տարատեսակ աջակցություններն ու իրականացվող ծրագրերը:
Նախորդ տարվա ցուցանիշը նշաձող էր ոլորտի համար, ուստի պետությունը փորձում է այս տարի չիջեցնել այն:

 


Հերթական պետական աջակցությունը նախատեսված է ագրարային արտադրանքի զարգացմանը։ Մասնավորապես, գործադիր մարմնի կողմից Գյուղատնտեսական տարածքների զարգացման ֆոնդին տրամադրվելու է 346 հազար դոլարի վարկ:
Միջոցները հատկացվելու են մինչ այս տարվա դեկտեմբերը՝ 4 տոկոս դրույքով։

 

 


Տնտեսական անկյուն