Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայոց բանակը Ռուսաստանից Смерч, Солнцепек և ուրիշ լավ զինատեսակներ է ձեռք բերել։ Լուրը լավն էր, բոլորս ուրախացանք։ Այսօր նման մի լավ լուր էլ տեղեկատվական/քարոզչական դաշտի մարտիկների համար ստացվեց)))։ Xocali.net, Azerichild.info կայքերն ու «Армянофобия в Азербайджане» գիրքն այլևս հասանելի են նաև անգլալեզու լսարանին։ Ադրբեջանի պրոպագանդիստական թեզերը մերկացնելու տեսակետից շատ կարևոր է սա։ Ուրախ եմ, որ մանրակրկիտ հավաքված, դասակարգված ու մշակված տեղեկությունների այսպիսի շտեմարան ունեցանք։

 

Ադրբեջանի կեղծիքի բացահայտմանն ուղղված աշխատանքը մեր երկրում հետզհետե ինստիտուցիոն բնույթ է ստանում։ Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի են կոչել այս նախագծերը և նրանց, ովքեր գտնվում են տեղեկատվական պատերազմի առաջնագծում։ Բարով վայելենք:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան