Սաուդիան Արաբիան հայտարարում է, որ Սիրիայի ընդդիմությանը հակաօդային միջոցներ է ցանկանում տրամադրել, սակայն նման բան շատ քիչ հավանական է: Պատճառները.
1. ԱՄՆ-ի քաղաքականությանը հակասում է:
2. Ռուսաստանը բնականաբար այդ քայլին անպատասխան չի մնա, և իրավիճակն էսկալացիայի կենթարկվի:
3. Փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ առումով նման գործարքները վնաս են պատճառում հենց զենք տրամադրողին: Աֆղանստանում ԱՄՆ-ն զինեց աֆղաններին, հետո ստիպված եղավ կռվել իր իսկ զենքերի դեմ: 1979թ. Պարսկաստանի հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի գերժամանակակից զենքերն անցան այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք օրուգիշեր գոռում էին «մահ ամերիկացիներին»: Իսլամական պետության զինանոցում ամերիկական զենքեր են:
Խոսրով Սեդրակյան