Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի առաջնորդ Բաշար Ալ-Ասադի հետ քննարկել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Սիրիայում համաձայնեցված զինադադարի պայմանները: Ասադը հաստատել է այս առաջարկությունը որպես կարևոր քայլ խնդրի կարգավորման համար:

 

Նա մասնավորապես հաստատել է Սիրիական կառավարությունների պատրաստակամությունը խթանելու զինադադարի հաստատմանը: Պուտինն ու Ասադը կարևորել են անհրաժեշտությունը շարունակելու պայքարը «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբերի դեմ: Դեռևս փետրվարի 22-ին Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել էին Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադարի կնքմանը:

 


Փետրվարի 24-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ,որ հրադադարի ռեժիմը երկու երկրների միջև ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին' տեղական ժամանակով կեսգիշերին:

 

 

Անի Ասլանյան