Անցած գիշեր Իզմիրում PKK-ի զինյալները հարձակվել են քաղաքային ժանդարմական ծառայության վարչական շենքի վրա: Հարձակման ընթացքում օգտագործվել է հրթիռային շարժիչով նռնակներ: PKK-ի զինյալները լավ տեղեկացված են եղել շենքի ներքին դասավորության հետ, քանի որ հարձակման թիրախ է ընտրվել հրամանատարական կորպուսը:
Թուրքական կողմը չի հայտնում վիրավորների և զոհվածների մասին, սակայն ականատեսները պնդում են, որ տարածքում աշխատել են մեծ թվով շտապ օգնության մեքենաներ:
Կիլիկիա Հայաստան