Հետաքրքիր է ընթերցել ադրբեջանցի օգտատերերի կարծիքները' կապված Ադրբեջանի հարավն ու Իրանի հյուսիսը կապող երկաթգծի կառուցման գործում մինչև տարեվերջ Հասան Ռոհանիի խոստացած նշանակալի առաջընթացի հետ: Չհաշված այն, որ ադրբեջանցի շատ քիչ օգտատերեր են այս խոստմանը հավատում, հավատացողներն էլ դրական որևէ բան չեն տեսնում երկաթգծի կառուցման մեջ, ավելին' ահագին վատ բաներ են տեսնում: Կարելի է առանձնացնել մի քանի հիմնական մտայնություն, որ հանգիստ չի տալիս այս զանգվածին.
1) գործազրկության աճի վտանգ երկրում, քանի որ երկաթգծի շահարկումից հետո բեռնատարների վարորդների մի մասը կմնա անգործ
2) թմրամոլների թվի աճի վտանգ, քանի որ հենց գնացքները սկսեն աշխատել, Իրանից տոննաներով թմրանյութ է լցվելու Ադրբեջան:
3) 25 տարի հայերին օգնած «մոլլաների» հետ ի՞նչ իմաստ ունի համագործակցել
4) վերջապես, «ֆարսեր»-ից պարզապես լավ բան չպետք է սպասել' ըստ միջին վիճակագրական ադրբեջանցու դատողության (farsdan xeyir gelmez):
Այս ամենը ինչքան էլ ծիծաղելի է թվում, բայց փաստացիորեն արտացոլում է ադրբեջանական հասարակության իրական դեմքն ու ունեցած վերաբերմունքը հանդեպ Իրանի:
Արտյոմ Տոնոյան