Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն վարկաբեկում է Թուրքիային: Նման միտք է արտահայտել այսօր Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն :
«Մենք սովոր ենք լինել առավել հեղինակավոր երկիր տարածաշրջանում», - ասել է նա, դիմելով կուսակցական պատգամավորներին խորհրդարանում այսօր՝ փետրվարի 23-ին: «Հիմա մենք վերածվել մի ցեղային պետության, որտեղ իշխում են ցեղապետերի հոգեբանությամբ մարդիկ»,- շարունակել է նա:
«Պետական գործիչներն են նրանք, ովքեր պաշտպանում են իրենց երկիրը արտաքին և ներքին թշնամիներից: Թուրքիայի մերձարևելայն շրջանները հրի մատնած, այդ շրջանները քաոսի վերացած պետական պաշտոնյաները չեն կարող լինել պետական այրեր:Ինչու՞ ենք մենք ներգրավված են Սիրիայի ներքին հարցերում, միգուցե բիզնես շահեր ունե՞ն մեր երկրի ղեկավարները », - իր խոսքը նման հարցադրմաբ է ավարտել ընդդիմադիր գործիչը:
Կիլիկիա Հայաստան