Օօօ աստվածներ Եգիպտոսի Ռազմական դատարանը ընդունել է իր սխալը և 4 տարեկան երեխան, ով վերջերս դատապարտվել էր ցմահ ազատազրկման, արդարացվել է: Ահմեդ Մանսուր Քուրան դատապարտվել էր սպանություն կատարելու մեղադրանքով:

 

Բայց Եգիպտոսի դատարանը հասկացել է, որ սպանություն կատարելու ժամանակ այդ երեխան եղել է ընդամենը 2 տարեկան, պատկերցնու՞մ եք նրանք հասկացել են այդ ամենը:
Դե հետո սովորական տեքստերն են գործի դրվել, թե բա մենք պետք է դատապարտեինք ուրիշ Ահմեդ Մանսուր Քուրանի ու պատահաբար դատապարտեցինք այդ 4 տարեկան երեխային: Ուղեղի հարց ա էլի...

 

Էդգար Խաչատրյան