Ժողովրդական Պաշտպանության Միավորումը հրապարակել է հայտարարություն, համաձայն որի անհայտ ինքնաթիռ հրետակոծել է Միավորման ջոկատները, որոնք օրեր առաջ Դայեշ ձեռքից վերցրել են Հասաքա ու Շադադի քաղաքները' կտրելով վերջինների մատակարարման ուղին՝ Դեր-Զոր - Մոսսուլ ճանապարհը։ Հրետակոծման արդյունքում 3 զինվոր զհվել է։
Հայտարարության մեջ նշվում է, որ հայտնի չէ ում է պատկանել ինքնաթիռը։ Նշեմ, որ Սիրիայի տարածքում օդուժ կիրառում է Ռուսաստանը (որը Հալեպում քրդերի հետ միասին է պատերազմում ու իրենց դեմ գործողություններ չի իրականացնում), ԱՄՆ ղեկավարությամբ գործող «Միջազգային կոալիցիան», որի հիմնական կազմը զինում ու աջակցում է քրդական ջոկատներին։ Եթե այս երկուսը չեն, ապա կամ Իսլամական պետության զինյալները սկսել են ծանր ավիացիա կիրառել, կամ Թուրքիան սկսել է Սիրիայի արևելքում ռմբակոծիչներ կիրառել։ Նշեմ, որ ռմկածության ենթարկված շրջանը գտնվում է Թուրքիայի սահմանից 52 կմ խորության վրա։
Սեդրակ Մկրտչյան