Քացախն իր բարձր թթվայնության շնորհիվ կարող է արդյւոնավետ լինել մարսողության խանգարումների դեմ պայքարում, պարզել են չինացի հետազոտողները: Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն էականորեն նվազեցնում է հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացները:

 


Հետազոտողները պարզել են, որ մկներին քացախով կերակրելը մեծացնում է lactobacillus եւ bifidobacteria մանրէների մակարդակը, որոնք օգտակար են մարսողական համակարգի առողջության եւ հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացների դեմ պայքարում: Բացի այդ, քացախային թերապիան նվազեցնում է պոտենցիալ առումով վտանգավոր սպիտակուցների մակարդակը:

 


Journal Of Agricultural And Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները խոստովանում են, որ միայն մկների հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացների դեպքում են ապացուցել քացախի ազդեցությունը: Մարդկանց վրա այդ հիպոթեզի հաստատման համար հետազոտության նոր փուլ է անհրաժեշտ:

 

 

Վրեժ Հովսեփյան