Թուրքիան հասկացել է, որ տնտեսության շարժիչ ուժը՝ տուրիզմը ռուսական պատժամիջոցներից փրկելու համար պետք է տուրիզմի ոլորտին հատուկ արտոնություններ ու ֆինանսական աջակցություն ցուցաբերի։ Դավութօղլուն շեշտել է, թե զբոսաշրջիկ բերող ամեն տուրիստական ընկերություն ամեն մի բերած օդանավի համար կստանա 6 հազար ԱՄՆ դոլար, իսկ մեծ թվով զբոսաշրջիկներ բերող ընկերություններն էլ կօգտվեն խոշոր կրեդիտներից, հյուրանոցները հողի ու գույքի հարկի վճարումները կարող են հետաձգել։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ տուրիզմի ոլորտի աշխուժացման համար որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն պետական մակարդակով....։
Անդրանիկ Իսպիրյան