Ընթացքի մեջ է շախմատ Գերմանիայի ակումբային թիմերի մրցաշրջան 2015/2016 թթ բունդես լիգայի առաջնությունն, որին 16թիմ է մասնակցում: Այս թիմերում ընդգրված են մեծ թվով հռչակավոր շախմատիստներ:
Փետրվարի 20-ինև 21-ին կայացան հերթական ՝ 8 և 9-րդ տուրերի հանդիպումները:Իրենց անպարտելի հանդիպումների շարքը շարունակեցին 2առաջատարները՝< Բադեն – Բադեն >ու <Սոլինգենը>: Նաանց միջև 9-րդ տուրում կայնցած հանդիպումն ավարտեց ՝ 4:4 հաշվով:<Բադեն Բադենի> կազմում այս տուրում ավերջապես ընթացիկ առաջնոթւյնում առաջին հանդիպումներ անցկացրին նաև աշխարհի նախկին չեմպիոն Անանդն ու Լևոն Արոնյանը: Մեր գրոսմայստերը 2-րդ խաղատախտակի վրա անսպասելիորեն սևերով զիջեց հունգարացի երիտասարդ գրոսմասյտեր Ռիչարդ Ռապորտին ու իր անհատական ընթացիկ վարկանիշը նվազեցրեց 6 կետով ,որի պատճառով ընթացիկ վարկանիշային ցուցակում 4-րդ տեղից նահանջեց 7-րդ հորիզոնական:

 


Անանդը1-ին խաղատախտակի վրա միավորը կիսեց իր հայրենակից Պելտալա Հարիկրիշնայի հետ:<Բադեն- Բադենին> պարտոթւյունից փրկեցին ռուս գրոսմսյտեր Պյոտր Սվիդլենն ու ֆրանսիացի Էթյեն Բաքրոն ,ովքեր հանթեցին իրենց մրցկիներին ու վերկագնեցին հաշվի հավսարությւոնը մրցմարտում:Նախ նոր ՝8-րդ տուրի <Թրիերի> հետ հանդիպմանը 5,5 :2,5 <Բադեն – Բադենի> կազմում հանդես եկվա ՀՀ ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն, ով 8-րդ խաղատախտակի վրա պարտության մատնեցռումինացի միջազգային վարպետ Անդրեյ Նեստոր Կիոարային:

 


Առաջատարների խմբում գտնվեց <Շավաբիշ Հալլի >կազմում ելույթ ունեցող Ֆրանսիան ներկայացնող գորսմսյտեր Տիգրան Ղարամյանը նույն ժամանակաշրջանում հանդես էր գալիս Քապել Լա Գրանդի հեղինակավոր բաց մրցաշարում ,այդ պատճառով իր թիմի վերջին երկու հանդիպումներին չմասնակցեց:Առանց Ղարմայանի նրաթիմը Նախ 5:3 հաշվով հաղթեց Գրիշեյմին ,ապա 4:4խաղաց <Հոքենհեյմի> հետ:
<Բեռլինի> կազմում ելույթ ունեցող ՀՀ ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մասնակցեց իր թիմի վերջին 2հանդիպումներին ու երկուսում էլ ոչ-ոքիներ խաղաց: Դրանից առաջինում Մելքումյնաի թիմը 6:2 հաշ վով հաղթեց <Հանզային> , իսկ 2-րդում ՝ 9-րդ տուրում ոչ-ոքի ՝4:4 խաղաց <Մյուլհեյմ Նորդի> հետ :

 


Այս մրցաշարում ևս երկու հայազգի շախմատիստներ են հանդես գալիս: Գերմանիա քաղաքացիություն ունեցող Սպարտակ Գրիգորյան ելույթ է ունենում 4-րդ հորիզոնականը զբաղեցնում Բրեմենի <Վերդերի> կազմում , իսկ ՀՀ պատվիրակ Սուրեն Պետրոսյանն էլ ՝ մրցաշարային աղյուսակը եզրափակող <Նորդերստենդում>:
8 հանթանակ ու մեկ ոչ-ոքի խաղացած <Բադեն –Բադեն> ու <Սոլինգենը> թիմային 17-ական մաիվոր ուենեն ,սակայն 1-ին տեղում է<Սոլինգենն>, քանի որ անհատական 51,5 միավոր ունի, իսկ ահա Արոնյանի և Մովսիսյանի <Բադեն Բադենը> 48,5 միավոր :Առայժմ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում ՝է <Շվաբիշ Հալլ> թիմային 15 ,անհատական՝46,56 միավորով; Մելքումյանի <Բեռլինը> թիմային ՝6 անհատական՝30,5 միավորով ընթանում է11-րդցտեղում:
Հաջորդ ՝10-րդ և 11-րդ տուրերի հանդիպումները ըստ խաղացանկի անցկացվելու են մարտի 12-ին և 13-ին :


Արամ Ուգուջյան