Քաղաքական գործիչը նման է վիրաբույժի, որովհետև նա խոսում է արմատական փոփոխությունների մասին, որոնք ինքն իր մաշկի վրա կամ կյանքի ընթացքում չի ունեցել և չի զգացել:

 


Ինչպես վիրաբույժը խոսում է վիրահատության անհրաժեշտության և հետևանքների մասին, բայց երբ հարցնում ես, թե ինքը նման վիրահատություն տարե՞լ է, պարզվում է՝ ոչ, և ինքն այդ ամենը ասում է միայն գիտության և այլ հիվանդների փորձի հիման վրա, այդպես էլ անում են քաղաքական գործիչները՝ խոսում են ելնելով գրքերից և այլ երկրների փորձից, մինչդեռ իրենց մաշկի և կյանքի վրա այդ փոփոխությունները չեն զգացել:

 


Սա, թերևս, նորմալ երևույթ է, միայն մի տարբերությամբ. ինչպես բժիշկների համար է նախատեսված վարչական և քրեական պատասխանատվություն անօրինական գործողությունների կամ օրինական գործողությունների որոշ հետևանքների համար, այնպես էլ պետք է պատասխանատվություն սահմանվի քաղաքական գործիչների համար:
Դրանից հետո պարզ կդառնար, թե Հայաստանում քանի՞ քաղաքական գործիչ կա, որ իր անձնական պատասխանատվությամբ կհամաձայնի զբաղվել քաղաքականությամբ:

 

Մովսես Դեմիրճյան